Լրահոս

14.07.2011 09:36


Տրիպոլիի գրավման դեպքում Քադաֆին կարող է հրթիռներ կիրառել

Տրիպոլիի գրավման դեպքում Քադաֆին կարող է հրթիռներ կիրառել

Ռուսաստանի նախագահի աֆրիկյան երկրների գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը հայտնել է, որ Քադաֆիի վարչակարգը կարող է «երկիր–երկիր» հրթիռներ կիրառել այն դեպքում, եթե ապստամբներին հաջողվի գրավել մայրաքաղաք Տրիպոլին։

–Լիբիայի վարչապետը Տրիպոլիում ինձ ասաց. «Եթե ապստամբները զավթեն քաղաքը, մենք այն կպայթեցնենք հրթիռների օգնությամբ»։ Ես կարծում եմ, որ Քադաֆիի վարչակարգում նմանատիպ ինքնասպանության ծրագիր կա,–ասել է Մարգելովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։

Նա ամերիկյան հետախուզության տվյալների վերաբերյալ կասկած է հայտնել, թե Լիբիայի կառավարական զորքերի զինամթերքը սպառվում է։

«Մինչ այժմ Քադաֆին չի կիրառել ոչ մի «երկիր–երկիր» հրթիռ, ինչը նրանք ունեն բավական քանակությամբ։ Դա հիմք է տալիս կասկածի տակ առնել այն, թե նրա վարչաչակարգի զինամթերքը սպառվում է։ Տեսականորեն Տրիպոլին կարող է տանկերի, զինամթերքի, հրազենային փամփուշտների սղություն զգալ։ Բայց հրթիռները և պայթուցիկները բավական են»,– հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Այս խորագրի վերջին նյութերը