ԿԸՀ նախկին քարտուղարը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ է նշանակվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին քարտուղար, ՀՀԿ–ական Աբրամ Բախչագուլյանը:
Բախչագուլյանը «7օր»–ին ասել էր, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից իրականացված ԿԸՀ անդամների մրցույթին մասնակցելուց հրաժարվել է, քանի որ այլ պաշտոն է ստացել։ Արդեն մեկ օր անց՝ հուլիսի 13–ին, Գրիգորի Գրիգորյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ազատվեց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից։ Նաընդամենը մոտ 2 ամիս առաջ՝ապրիլի8-ին էրնշանակվել այդ պաշտոնում։ ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Անանյանն ասել էր, թե Գրիգոր Գրիգորյանի աշխատանքը գնահատվել է ոչ բավարար, այդ պատճառով էլ նա ազատվել է աշխատանքից։
Մեկնաբանելով իր նոր պաշտոնը՝ Աբրամ Բախչագուլյանը «7օր»–ին ասել է.
–Լավ և վատ աշխատանք չի լինում։ Աշխատանքը պարտականությունների և պարտավորությունների ամբողջությունն է, և այն անպայման պետք է կատարել։
ԿԸՀ նախկին քարտուղարը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ է նշանակվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին քարտուղար, ՀՀԿ–ական Աբրամ Բախչագուլյանը:
Բախչագուլյանը «7օր»–ին ասել էր, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից իրականացված ԿԸՀ անդամների մրցույթին մասնակցելուց հրաժարվել է, քանի որ այլ պաշտոն է ստացել։ Արդեն մեկ օր անց՝ հուլիսի 13–ին, Գրիգորի Գրիգորյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ազատվեց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից։ Նա ընդամենը մոտ 2 ամիս առաջ՝ ապրիլի 8-ին էր նշանակվել այդ պաշտոնում։ ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Անանյանն ասել էր, թե Գրիգոր Գրիգորյանի աշխատանքը գնահատվել է ոչ բավարար, այդ պատճառով էլ նա ազատվել է աշխատանքից։
Մեկնաբանելով իր նոր պաշտոնը՝ Աբրամ Բախչագուլյանը «7օր»–ին ասել է.
–Լավ և վատ աշխատանք չի լինում։ Աշխատանքը պարտականությունների և պարտավորությունների ամբողջությունն է, և այն անպայման պետք է կատարել։
7or.am