Կարծիք

17.12.2021 12:12


Հայ ժողովուրդը իր երկիրը քանդելու գեն ունի

Հայ ժողովուրդը իր երկիրը քանդելու գեն ունի

Հայ ժողովուրդը իր երկիրը քանդելու գեն ունի: Դա արել է պարբերաբար իր ողջ պատմության ընթացքում: Էվոլուցիան բերել է նրան, որ այդ գենը հիմա էլ պետություն է քանդում: Հենց այդ գենը մերժել է հավաքական ուժեղ պետություն ունենալու հնարավորությունը, բայց ձևավորել է հզոր անհատականություններ ձևավորող կոնտր-գեն: Այդ կոնտր-գենը կրողների հաշվին է, որ մենք չունենալով պետություն եկել և հասել ենք մեր օրեր` պահպանելով ազգի նկարագիրը, խորությունը և գոյապահպանական շահը: Հավաքական երկիր քանդող գենը հիմա նորից անցել է իր գործին: Չգիտեմ ինչպես կավարտվի այս անգամ «քանդող» և «կառուցող» գեների այս մի մարտը, բայց որ վերջին մարտերից մեկն է լինելու, գրեթե համոզված եմ:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը