Թուրքիան սպառնացել է Կիպրոսի խնդրի չլուծման դեպքում սառեցնել ԵՄ–ի հետ հարաբերությունները
Ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС»–ը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ եթե Եվրամիության նախագահությունը 2012թ. հուլիսին միակողմանի կերպով անցնի Կիպրոսի հունական մասին, ապա Թուրքիան կսառեցնի ԵՄ–ի հետ հարաբերությունները։
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ անհրաժեշտ է լուծել Կիպրոսի խնդիրը մինչև 2012թ. հուլիսը, այսինքն՝ մինչև ռոտացիոն բնույթով ԵՄ–ի նախագահության՝ Կիպրոսի Հանրապետությանն անցնելը։
–Եթե դա տեղի չունենա, իսկ Կիպրոսի հունական հատվածը ձգձգի կարգավորման վերաբերյալ բանակցությունները, և նախագահությունն անցնի նրան, ապա դա ոչ միայն կնշանակի հարցի չկարգավորում, այլև Թուրքիայի և ԵՄ–ի հարաբերությունների արգելափակում,– ընդգծել է Դավութօղլուն։
Նա նշել է, որ այս մասին բացահայտ ասել է նաև Եվրոպական ընկերակցության զարգացման և քաղաքականության եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեին։
–Մենք վստահ չենք, որ Թուրքիայի և ԵՄ–ի հարաբերությունները կարող են շարունակվել, եթե Հարավային Կիպրոսը զբաղեցնի նախագահությունը՝ չլուծելով կղզու խնդիրը,–հավելել է Դավութօղլուն։
Հուլիսի 9–ին այցելելով Կիպրոսի հյուսիսային մաս՝ նա առաջարկել էր ԵՄ նախագահությունը տալ «միացյալ Կիպրոսին» և հնչեցրել Անկարայի սպասելիքները։
–Մեր հուսով ենք, որ մինչև տարեվերջ կիպրոսյան խնդրի լիակատար լուծում կգտնվի, իսկ 2012թ. առաջին ամիսներին կանցկացվի հանրաքվե կղզու միավորման մասին, և եկող տարվա հուլիսին ԵՄ նախագահությունը կանցնի «միասնական կիպրոսյան հանրապետությանը»,–հայտարարել է նախարարը։