Լրահոս

13.07.2011 17:21


Ճապոնիայի վարչապետը կոչ է արել հրաժարվել ԱԷԿ–ներից

Ճապոնիայի վարչապետը կոչ է արել հրաժարվել ԱԷԿ–ներից

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը կոչ է արել երկրում ամբողջովին հրաժարվել ատոմային էներգիայից, առավել ակտիվորեն օգտագործել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ։ Այս մասին այսօր հաղորդել է բրիտանական BBC-ն։

Կանը հայտարարել է, որ կառավարությունը մշակել է հատուկ պլան ատոմային էներգիայից աստիճանաբար հրաժարվելու համար։

«Մեր նպատակը կլինի ստեղծել մի հասարակություն, որը կարող է գոյություն ունենալ առանց ատոմային էներգիայի», –ասել է Ճապոնիայի վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը