Քաղաքական

16.12.2021 13:00

Հայկ Մարությանը հրաժարական չի տա. խոսնակ

Հայկ Մարությանը հրաժարական չի տա. խոսնակ

Քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական չի տա:«Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

Իմպիչմենտի համար անհրաժեշտ է 33 ստորագրություն, իշխող խմբակցության անդամ ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը երեկ հայտնել է, թե 39-ն արդեն հավաքվել է, թեեւ «Իմ քայլը» ավագանու մի շարք անդամներ էլ ասել են, որ չեն միանա Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին:

Խմբակցությունը չի մեկնաբանում՝ ինչու՞ է նման գործընթաց սկսել:

Հակոբ Կարապետյանը որևէ կերպ չցանկացավ գնահատական տալ նույն քաղաքական թիմի կողմից քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին, սակայն նշեց, որ նա հրաժարական չի տա։

Հիշեցնենք, որ մինչ իմպիչմենտի գործընթացը՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթում հոդված էր հրապարակվել Հայկ Մարության դեմ, որը պատերազմից հետո փորձել է իրեն առանձնացնել Փաշինյանի թիմից։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։