ՆԱՏՕ–ի ինքնաթիռները Լիբիայում ոչնչացրել են հակաօդային պաշտպանության հինգ հրթիռային համալիր
Լիբիայում վերջին օրերի ընթացքում ՆԱՏՕ–ի օդուժը ոչնչացրել է համազարկային երկու և հակաօդային պաշտպանության հինգ հրթիռային համակարգ և ռազմական պահեստ։ Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հրամանատարության եզրակացության մեջ։ Հիմնական հարվածները հասցվել են Տրիպոլի, Միսրաթ, Սիրտ և Մարսա–էլ–Բրեգա քաղաքների շրջանում։
«ԻՏԱՐ–ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ մարտի 31–ից, երբ ռազմական գործողությունների իրականացումն անցավ ՆԱՏՕ–ի հրամանատարության տակ, դաշինքի օդուժն ընդհանուր առմամբ կատարել է ավելի քան 14 931 թռիչք, որոնցից 5 623–ը՝ հարվածային։ Հուլիսի 12–ին Հյուսիսատլանտյան դաշինքի ինքնաթիռները կատարել են 127 թռիչք, որոնցից 35–ը՝ հարվածային։
Լիբիային զենք տրամադրելու արգելքի վերահսկողության համար չորեքշաբթի Միջերկրական ծովի կենտրոնական մաս է մտել ՆԱՏՕ–ի 17 ռազմանավ։ Ռազմական գործողության սկզբից ի վեր դաշինքի զինվորականները ստուգման համար կանգնեցրել են 1 743 նավ։