Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
Նոյեմբերի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ Աբովյան քաղաքի նախկին գործկոմի շենքում ռումբ է տեղադրված, որը մինչև ժամը 15.00-ն պայթելու է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: