Լրահոս

13.07.2011 16:44


«Ժառանգության» հանդիպումը Մեծամորում

Երեկ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ վարչության անդամ Սուսաննա Բարխուդարյանը Մեծամորում հանդիպեցին Արմավիր մարզի քաղաքացիների հետ:

Հանդիպման սկզբում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ներկայացրեց հաշվետվություն` տարածաշրջանից իրեն ուղղված դիմումներին տրված ընթացքների մասին:

Հավաքվածներին իր խոսքով դիմեց Րաֆֆի Հովհաննիսյանը` ասելով, որ  քաղաքականությունը հենց այդօրինակ հաշվետվությունների եւ հարցուպատասխանների մեջ է: Եվ որ իշխանությունը նույնպես պետք է հաշվետու լինի ժողովրդի առջեւ: Պարոն Հովհաննիսյանը քաղաքացիներին հորդորեց մասնակից լինել իշխանության ձեւավորմանը. «Ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ինչ պետություն է ուզում, հավատա իր ուժերին. միայն այդ դեպքում կլինի քաղաքացու եւ երկրի հաղթանակը»:

Անդրադառնալով առկա ներքին եւ արտաքին խնդիրներին` Հովհաննիսյանը խոսեց կուսակցապետական ապօրինի հուշագրի, արցախյան դիվանագիտական գործընթացում հերթական հետքայլի, եւ արտագաղթը խթանող իշխանական քաղաքականության մասին:

Հարցուպատասխանի ժամանակ ներկաները հանդես եկան ելույթներով, բարձրաձայնեցին իրեց հուզող խնդիրների մասին, որոնց լուծման համար «Ժառանգություն» կուսակցությունը իր պատրաստակամությունը հայտնեց` անհրաժեշտ քայլեր ձեռնարկել եւ դրանք հնչեցնել բոլոր հնարավոր ամբիոններից: Ի դեպ, այսօր Անահիտ Բախշյանը Արմավիրի մարզպետի հետ կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի քաղաքացիներին հուզող հարցերը:

Հուլիսի 14-ին Բրյուսելում կկայանա նաև արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը, որի օրակարգում են ընդգրկված սահմանների կառավարմանը, մուտքի վիզաների դյուրացմանը, միգրացիոն խնդիրներին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և իրավապահ գործունեությանն առնչվող հարցեր:

Հուլիսի 15-ին Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների վեցերորդ լիագումար նիստին:

Այս խորագրի վերջին նյութերը