Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
ՀՀ նախագահը նշել է, որ այսօրվա խորհրդակցությամբ շարունակվում է դատաիրավական համակարգի խնդիրների քննարկմանը նվիրված հանդիպումների շարքը: Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է երկրում իրականացվող իրավական բարեփոխումների առաջնահերթ խնդիրներին, հասարակության անդամների համար արդարադատության մատչելիության ապահովման, դատարանների գործունեությունն ավելի թափանցիկ և արդյունավետ դարձնելու ուղղությամբ աշխատանքին: Հանրապետության ղեկավարի խոսքով, այդ առաջնայնությունները մինչ օրս եղել են համակարգում առկա հիմնախնդիրների շուրջ անցկացվող քննարկումների առանցքում և, բնականաբար, դրանք շարունակվելու են մնալ որպես այդպիսին:
«Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը` նոր գաղափարների և մոտեցումների իրականացման ճանապարհով որակապես և սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Սա մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է»,-ընդգծել է Նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, անցած ժամանակահատվածում դատաիրավական համակարգի զարգացման ուղղությամբ կատարվել է որոշակի դրական աշխատանք, և արդյունքներն արդեն այսօր շոշափելի են: Դա պետք է ընդգծել, սակայն համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման գործընթացը, ըստ Նախագահի, բերում է մի անխուսափելի հարցադրման. արդյո՞ք միայն ինստիտուցիոնալ կամ օրենսդրական փոփոխություններն ի վիճակի են այս ոլորտում բերել ցանկալի արդյունքների:
«Կարծում եմ` ոչ: Ժամանակի մարտահրավերներն օբյեկտիվորեն պահանջում են, որ դատական համակարգի բարեփոխմանն ուղղված ինստիտուցիոնալ նորարարություններն ունենան արագ, պրակտիկ դրսևորում, ինչպես նաև անմիջական և ազդեցիկ նշանակություն այդ խնդիրների վրա: Այս խնդիրները հրատապ են և առաջնային: Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը` նոր գաղափարների և մոտեցումների իրականացման ճանապարհով որակապես և սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Սա մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է:
Այսօր արդեն կարելի է փաստել, որ հասարակական իրավագիտակցության և իրավաընկալման մեջ նկատվում են լուրջ փոփոխություններ. մարդիկ ավելի հաճախ են դիմում փաստաբանների օգնությանը, աճում է իրենց իրավունքների պաշտպանության համար դատարաններ դիմող անձանց, բնականաբար և` դատական գործերի քանակը: Սակայն արդյո՞ք միայն դատական գործերի քանակի աճը դատարանների հանդեպ հասարակության վստահության բարձրացման չափանիշ է: Կարծում եմ, որ այստեղ էլ մենք պետք է տանք բացասական պատասխան և ասենք, որ այստեղ մտածելու տեղ կա:
Այս համատեքստում ևս մենք պետք է արձանագրենք, որ դատարանների նկատմամբ հասարակության վստահության պակասը շարունակում է մնալ արդիական և չլուծված: Ընդ որում, այդ բացասական երևույթը ծնող պատճառները հաճախ գտնվում են հենց մակերեսին, մեր աչքի առաջ, և դրանով ավելի են ընդգծում առկա դժգոհությունների կամ տարակուսանքների արդարացված լինելը:
Նման պատճառներից են անկատար այն գործընթացները, որոնք պետք է դատարաններում ապահովեն գործերի արագ և արդյունավետ քննությունը: Համաձայնեք, որ երկարատև և շարունակ հետաձգվող դատավարությունները, դատական գործերի ամիսներ, նույնիսկ տարիներ տևող քննությունները ոչ միայն չեն բարձրացնում արդարադատության համակարգի հանդեպ վստահությունը, այլև ստվեր են գցում այդպիսի դատավարությունների արդյունքում կայացված դատական ակտերի օրինականության և արդարացիության վրա: Եվ, եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ որոշ գործերով նախաքննությունը ևս տևում է ամիսներ, ապա նույնիսկ ամենաօբյեկտիվ արդարացի դատավճիռը չի ունենում այն արդյունքը, որ պետք է ունենա:
Ուստի, այս խորհրդակցության ընթացքում ես ակնկալում եմ ձեզնից թե՛ իրենց բովանդակության, և թե՛ իրականացման ժամկետների առումով նշված խնդիրների լուծմանն ուղղված հստակ առաջարկությունների ներկայացում:
Կասկածից վեր է, որ դատաիրավական բարեփոխումների լույսի ներքո բարձրացված նման և շատ այլ խնդիրներ ձեզանից, մեզնից, բոլորիցս պահանջում են ամենօրյա քրտնաջան աշխատանք` դրանից բխող համալիր և հետևողական լուծումներով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցությանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը զեկուցել է 2009-2011 թվականների դատաիրավական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հաշվետվության, ինչպես նաև 2012-2014 թվականների դատաիրավական համակարգի զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի մասին:
ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել է դատական գործերի քննության արագության և արդյունավետության վրա բացասական ազդեցություն ունեցող գործոնների վերաբերյալ զեկույցը:
Զեկուցված հարցերի բովանդակության և իրականացման ժամկետների վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին: