Աշխարհ

15.12.2021 12:25


Ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարությունը. Բլինկեն

Ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարությունը. Բլինկեն

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արձագանքել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանն ու ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի պատասխանին:

«Ողջունում ենք և խորապես աջակցում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին»,-իր թվիթերյան էջում գրել է Բլինկենը:

Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ Չավուշօղլուն հանդես էր եկել երկուշաբթի: Վերջինս նշել էր նաև Երևանի հետ չարտերային չվերթներ բացելու մտադրության մասին: Հաջորդ օրը ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ հայկական կողմը ևս պատրաստ է ներկայացուցիչ նշանակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը