Լրահոս

13.07.2011 15:47


Արմեն Մովսիսյան. «Վարչապետի եղբայրը նույնպես կապ չունի «Նաիրիտի» հետ»

Արմեն Մովսիսյան. «Վարչապետի եղբայրը նույնպես կապ չունի «Նաիրիտի» հետ»

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր անդրադարձել է նաև «Նաիրիտին»։ Նա հայտարարել է, որ երկար քննարկումներից հետո եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է նոր հետճգնաժամային ծրագիր «Նաիրիտը» վերագործարկելու համար:

–Խորհրդային Միության փլուզումից հետո «Նաիրիտը» չէր կարողանում վերականգնել իր արտադրողականությունը: Այդ իսկ պատճառով 2003-ին կառավարությունը որոշեց մրցութային կարգով «Նաիրիտը» հանձնել ներդրողներին: Մի քանի անգամ «Նաիրիտի» սեփականատերերը փոխվել են: Այն լուրերը, որ ՀՀ պետական այրերն են «Նաիրիտի» սեփականատերերը, նույնիսկ վարչապետի անունն է նշվում, չեն համապատասխանում իրականությանը: Վարչապետի եղբայրը նույնպես կապ չունի «Նաիրիտի» հետ:

Նշենք, սակայն, որ, նաիրիտցիների պնդումներով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը «Նաիրիտի» փոխտնօրենն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը