Երբ թուրքերի օրակարգում հայոց ցեղասպանության ժխտողականությունն է և ագրեսիան ու հայտարարում են Հայաստանի հետ բարիդրացիական հաբերությունների, Երևանում դեսպանություն ունենալու մասին
Երբ թուրքերի օրակարգում հայոց ցեղասպանության ժխտողականությունն է և ագրեսիան ու հայտարարում են Հայաստանի հետ բարիդրացիական հաբերությունների, Երևանում դեսպանություն ունենալու մասին, նշանակում է պատրաստվում են 21-րդ դարի հայերի նոր ցեղասպանության և նաև Արևելյան Հայաստանի զավթմանը։
Ինչու են թուրքերն այսքան ոգևորված և լավատես:
Նախ՝ միասնականորեն/ադրբեջան, թուրքիա/ ստացան Արցախը, երկրորդ՝ սպասում են Զանգեզուրի միջանցքին, երրորդ՝ հարավային Կովկասում ունեն արդեն թուրքական միասնական ճակատ, դառնալով որոշիչ դերակատար: Եվ վերջապես ամենագլխավորը, իրենց դարավոր թշնամի պետության իշխանությունը գտնվում է իրենց դրածոների ձեռքին:
Այդ դրածոները լծված են Հայ ժողովրդին մանիպուլյատիվ մեթոդներով մոլորեցնելու գործին՝ ինտենսիվորեն բարբաջելով թուրքի հետ կոմունիկացիաների բացման, առևտրի, թշնամանքի ավարտի, խաղաղության և այլ ստերի մասին:
Այդ ամենը իրականում տնտեսությունից, դիվանագիտությունից, պատմությունից և քաղաքականությունից անտեղյակ զանգվածներին խաբելու ձևեր են։ Իսկ իրականությունն ու փաստերը այլ բանի մասին են վկայում.
ա. թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում շարունակում է իր հաստատուն տեղն ունենալ 20-րդ դարի մարդկության դեմ մեծագույն հանցագործության՝ հայոց ցեղասպանության ժխտողականությունը
բ. թուրքիան շարունակում է իր անկասելի տարածքը համարել ցեղասպանության միջոցով Հայ ժողովրդից զավթված Արևմտյան Հայաստանը և շարունակում է դեմ լինել Կարսի պայմանագրի վերանայմանը
գ. թուրքիան խախտելով մշակութային կոթողների պահպանման բոլոր միջազգային օրենքներն ու նորմերը մեկ դար շարունակ զբաղված է Արևմտյան Հայաստանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ։
դ. թուրքիան, ոչ հեռու անցյալում՝ մեկ տարի առաջ, Արցախյան 44-օրյա պատերազմում, փաստացի դարձավ մեր դեմ պատերազմող պետություն՝ ահռելի ռազմական աջակցություն տրամադրելով ագրեսոր ադրբեջանին, արգելված զինատեսակներից մինչև վարձկաններ:
Իմ սիրելի ժողովուրդ, բարդ, ծայրահեղ բարդ ու վտանգավոր իրավիճակում ենք: Մեր փրկության ուղին մեր միասնականության, ողջամտության, բարձր գիտակցության և ուժի մեջ է: Հայրենիք փրկել, այսօր արդեն նշանակում է փրկել Հայի կյանքեր։ Հակառակ դեպքում ազգովի երգելու ենք` Հայ եմ փնտրում, Հայ, Հայը մեկ ոսկի...

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից