Լրահոս

13.07.2011 15:39


ՀՀ էներգետիկայի նախարար. «Հայաստանի համար ռուսական գազի գինը մինչև 2012 թ. ապրիլի 1-ը չի բարձրանա»

ՀՀ էներգետիկայի նախարար. «Հայաստանի համար ռուսական գազի գինը մինչև 2012 թ. ապրիլի 1-ը չի բարձրանա»

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին վստահեցրել է, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը մինչև 2012 թ. ապրիլի 1-ը չի բարձրանա։

–Գազի գինը չի փոխվել, չի փոխվելու և մինչև մյուս տարի ապրիլ որևէ փոփոխություն չի կրելու,–ասել է նա:

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանում երբևիցե ուրանի արդյունահանում և ուրանի հանքավայր չի եղել, բայց ուրանի որոնման աշխատանքները կշարունակվեն դեռևս մոտ երկու-երեք տարի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը