Լրահոս

13.07.2011 15:25


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վաղը կժամանեն Ադրբեջան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վաղը կժամանեն Ադրբեջան

Ինչպես փոխանցում է «ԱՊԱ» գործակալությունը, հուլիսի 14–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) կժամանեն Ադրբեջան, որտեղ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորման հարցը։

Սպասվում է, որ համանախագահները հանդիպումներ ունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Բաքվից ՄԽ համանախագահները կժամանեն Երևան, այնուհետև կայցելեն Լեռնային Ղարաբաղ։

Տեղեկացնենք, որ ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունները շարունակելու համար հուլիսի 17–ին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Մոսկվա։

Այս խորագրի վերջին նյութերը