Կոալիցիան տեղյակ էր պատվիրակությունների կազմման մասին, բայց դե՞մ էր արտահայտվում
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն պատվիրակություններով երկխոսությանը, ասել է, որ այս գործընթացը նորմալ է գնահատում։
Պատասխանելով հարցին, որ նախագահի մամլո խոսնակի՝ պատվիրակություններ ձևավորելու մասին հայտարարությունից առաջ իր կոալիցիոն գործընկերները հայտարարում էին, թե պատվիրակություններով բանակցություններն անընդունելի են, ի՞նչն է պատճառը, որ այդպես կտրուկ կարծիքը փոխվեց, Ղարաբաղի խնդրի հետ կապվա՞ծ է այս փոփոխությունը, Վարդան Բոստանջյանը պատասխանել է, որ ինքն էլ կարող է այդ հարցադրման ձևով մտածել։
–Բայց իմ պատասխանը կլինի փնտրտուքի մեջ, որը կարող է իրականությանը համապատասխանող կամ չհամապատասխանող խոսք լինել, բայց հիմա ովքեր ինչ են ասել՝ կարող եք իրենցից հարցնել,–ասել է նա։
Հարցին՝ եթե հիմա այդ հարցի պատասխանը պետք է փնտրվի, կարելի՞ է ենթադրել, որ կոալիցիան տեղյակ չի եղել այս ամենից, և հերթական գիշերային որոշումն է կայացվել, Վարդան Բոստանջյանը պատասխանել է, որ եթե այդպես է հարմար մտածել, այդպես էլ մտածենք։
–Բայց այդ որոշումից տեղյակ եղե՞լ եք,–հարցրել են լրագրողները։
–Բացե՛ք Կառմեն Դավթյանի հոդվածը, կարդացե՛ք. նա պատվիրակության ստեղծման մասին նախագահի մամլո խոսնակի խոսքերից դեռ մեկ ամիս առաջ է գրել։ Այսինքն, մենք տեղյակ ենք այդ հնարավորության մասին։ Այո՛, կարող են պատվիրակության անդամների որոշակի փոփոխություններ լինել, բայց մենք մոտավորապես գիտեինք, որ այդ պատվիրակությունը լինելու է,–ասել է նա։
–Իսկ եթե կոալիցիան դրա մասին գիտեր, ինչո՞ւ էր նման հայտարարություններ անում, թե պատվիրակությունն անընդունելի է,–հարցրել են լրագրողները։
–Է՜, գնացե՛ք, իրենցից հարցրե՛ք, իա՜, ինչո՞ւ եք ինձնից հարցնում,–պատասխանել է Վարդան Բոստանջյանը։

7or.am