Կարծիք

14.12.2021 14:49


Գլխավոր դատախազության սահմանադրականության ոչնչացման համառությունն աննախադեպ է

Գլխավոր դատախազության սահմանադրականության ոչնչացման համառությունն աննախադեպ է

Գլխավոր դատախազության սահմանադրականության ոչնչացման համառությունն` աննախադեպ է: Ախր ինչը, եթե ոչ քաղաքական կաշկանդվածությունը կարող է ստիպել դատախազներին նման ապօրինություններ գործել ու չգիտակցել պատասխանատվությունը: Մարդկանց նկատմամբ նման խայտառակ խախտումները, նույնիսկ պատգամավորների նկատմամբ, ոչ միայն իրավական չէ, այն նաև բարոյական չէ: Մարդիկ կալանավորելու «մատերիալ» չեն ու վերջ:

Ստիպված նորից ու նորից տեղադրում եմ Սահմանադրության 96-րդ հոդվածի ԱՌԱՆՁԻՆ ու հստակ ՆՈՐՄԸ «Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից...»: Տեսնում եք չէ՞ որքան պարզ է գրված, բայց ինչը կարող էր ստիպել գիտական աստիճան ունեցող դատախազներին այս նախադասությունը չընկալել կամ իբր չընկալել..․ ու 4 ամսից ավելի կալանավորված պահել պատգամավորների:

Բոլորն ամեն ինչ հասկանում են, բոլորն ամեն ինչ արձանագրում են:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը