ԼՂՀ պաշտպանության նախարար. «Մեր ամեն մի զոհի դիմաց հակառակորդը պետք է պատժվի տասնյակ ավելի»
Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին տարիներին միջազգային հանրության ակտիվության պատճառներից մեկն Ադրբեջանի ուժեղ բանակի և պետականության առկայությունն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ի պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարության՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի զորամիավորումները շփման գծում 10 օրվա ընթացքում իրականացրել են պատժիչ գործողություններ, որոնց հետևանքով արդեն մոտ մեկ ամիս է, ինչ հակառակորդն իրեն խաղաղ է պահում։
–Մեր ամեն մի զոհի դիմաց հակառակորդը պետք է պատժվի տասնյակ ավելի, ինչը մենք, ի դեպ, միշտ արել ենք: Պաշտպանության բանակի զինծառայողները շատ թեթև են իրականացնում նման պատժիչ գործողություններ, որոնք հետագայում զսպում են հակառակորդին, – ասել է ԼՂՀ պաշտպանության նախարարը: