Ադրբեջանահայերին չի գոհացնում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը
Ադրբեջանահայ փախստականների համագումարի իրավական խորհրդատու Անդրիաս Ղուկասյանն այսօր անդրադառնալով այն հարցին, թե որքանով են ադրբեջանահայերը գոհ ներկա իշխանությունների վարած քաղաքականությունից և բանակցություններից, ասել է.
–Ինչպե՞ս կարող է ադրբեջանահայ փախստականներին գոհացնել երկրի նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանը չի քաղաքականացնում այս հարցը, և անում է ամեն ինչ, որպեսզի փախստականներն ինտեգրվեն մեր հասարակություն։ 360 հազ մարդ ամենադաժան կերպով տեղահանվել է Ադրբեջանից, կորցրել իր գույքը։ Այդ բոլոր իրավունքներից նրանք պետք է հե՞տ կանգնեն։
Ըստ նրա՝ ադրբեջանահայերին այսօր չի գոհացնում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որովհետև քսան տարվա ընթացքում ադրբեջանահայ փախստականներին հուզող հարցերում ո՛չ մի առաջընթաց չկա։
«Հայաստանն արդեն բանակցում է մոտ քսան տարի, սակայն ո՛չ մի մեխանիզմի մեջ չկա, որ ադրբեջանահայերի ոտնահարված իրավունքները պետք է փոխհատուցվեն կամ վերականգնվեն»,–նկատել է բանախոսը և հավելել, որ ադրբեջանահայերն իրավունք ունեն բնակվել ազատագրված տարածքներում, սակայն առ այսօր ոչ մի բան չի արվում այդ ուղղությամբ։

7or.am