Լրահոս

13.07.2011 14:49


ՀԱԿ–ն իշխանությունների հետ կգնա «Օջախ», բայց...

ՀԱԿ–ն իշխանությունների հետ կգնա «Օջախ», բայց...

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարել է, որ ՀԱԿ–իշխանություն պատվիրակություններով հանդիպման առաջին օրն այս պահի դրությամբ հայտնի չէ, քանի որ պատվիրակությունը դեռ չի հասցրել հավաքվել ու միասնական քննարկումներ անցկացնել։

Մենք պե՛տք է հավաքվենք։ Ոմանք բացակայում են հանրապետությունից, ես ինքս չեմ հասցրել Զոհրաբյան Նաիրայի, Մհեր Շահգելդյանի ու Խաչիկ Հարությունյանի հետ զրուցել, չեմ կարող ինքս գեներացնել։ Այո՛, բոլորս կնստենք իրար հետ. մենք ինքնուս ստեղծագործողներ չենք, մենք կոալիցիայի ներկայացուցիչներ ենք, հասկանո՞ւմ եք: Դեռևս չենք հասցրել իմաստավորել՝ ինչի վերաբերյալ ենք խոսելու,–ասել է նա։

ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանին էլ լրագրողները հարցրել են, թե որոշե՞լ  են արդեն՝ որտեղ են անցկացնելու բանակցությունները։

Հանրապետականներն, օրինակ, առաջարկում են Սևանը, Ծաղկաձորը, «Օջախը»,–դիտարկում են արել լրագրողները։

Չէ՛, եթե «Օջախ» գնացինք, մեր գործերը լավ չեն լինի։ «Օջախ» վերջում կգնանք, երբ համաձայնվենք արտահերթ նախագահական և  խորհրդարանական ընտրություններին։ Բա ոնց. կգնանք, բա ինչ կանենք,–պատասխանել է Ֆելիքս Խաչատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը