Լրահոս

13.07.2011 14:37


Ադրբեջանահայ փախստականների համագումարը առաջարկում է փոխել Մինսկի խմբի ձևափաչը

Ադրբեջանահայ փախստականների համագումարը առաջարկում է փոխել Մինսկի խմբի ձևափաչը

Ադրբեջանահայ փախստականների համագումարի իրավական խորհրդատու Անդրիաս Ղուկասյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ միջազգային իրավունքը նախատեսում է առնվազն 6 ձևաչափ նման հակամարտությունները կարգավորելու համար։

Նա առաջարկում է փոխել Մինսկի խմբի ձևաչափը։ Ա. Ղուկասյանի համոզմամբ՝ պետք է բանակցել ուղի՛ղ բանակցությունների ձևաչափով։

«Հայաստանի Հանրապետությունը կարող է Ադրբեջանի Հանրապետության հետ քննարկել այն հարցերը, որոնք ինքն իրավասու է քննարկել, որը ցույց տվեց Կազանի հանդիպումը։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարող լուծվել առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշման»,–նշել է նա։

Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ–ն կարող է միայն մի բան անել այս խնդրի կարգավորման համար՝ ընդունել, որ իր մոտեցումներն ի սկզբանե սխալ են եղել, որովհետև քսան տարի հետապնդել է մի նպատակ՝ լեգալիզացնել Ադրբեջանի Հանրապետությունը Խորհրդային Ադրբեջանի սահմաններում։ Բանախոսը նկատել է, որ այսօր նույնիսկ ԵԱՀԿ պետությունները չունեն միասնական կարծիք նման հակամարտությունների վերաբերյալ։

–Ինչքանով Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ Մինսկի խմբի ձևափաչին, այդքանով ի հայտ է գալիս մադրիդյան սկզբունքների հակասությունը մեր ազգային շահերին,–ասել է Ա. Ղուկասյանն ու ավելացրել,–այս գործընթացը մեզ այսօր տապալման է տանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը