Կարծիք

13.12.2021 09:44


ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը բացարձակ չեմպիոն է սնանկությունների գծով

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը բացարձակ չեմպիոն է սնանկությունների գծով

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը բացարձակ չեմպիոն է սնանկությունների գծով։ Նրա պորտֆելում ՀՀ այն ժամանակվա սուպերմարկետների խոշորագույն ցանց կա, բիզնեսի ընդլայնված և սնանկությամբ փակված ուղղություն Բելառուսում և Վրաստանում, խնդիրներով լի ու սնանկության եզրին բիզնես՝ Հայաստանում (երևի հատուկ տաղանդ է պետք՝ նման ցուցանիշների համար)։ Մի ժամանակ ընդհանուր շրջապատի իրապես հաջողված բիզնեսմենները կեսկատակ-կեսլուրջ ասում էին, որ նրան վարձում են, երբ անհրաժեշտ է բիզնեսը սնանկության հասցնել։

Հիմա խորը ու մութ կասկածներ ունեմ, որ նույն նպատակով ՀՀ տնտեսությունը սնանկացնելու համար են նրան վարձել։ Դրա օգտին են խոսում նաև աճող պետական պարտքը, նվազող ՏԱՑ-ը, պիկային գնաճը, աղքատության ցուցանիշը։Քարը իր բիզնեսների գլուխը. նախկինների վենչուրային ֆոնդերից սնվելն էլ չօգնեց, փաստորեն։ Բայց խոսքն այսօր 3 մլն ՀՀ քաղաքացու մասին է, պետության զարգացման հեռանկարի ու անվտանգության ապահովման...

Չեմ ուզում դրան հավատալ, բայց պետության ապամոնտաժման տնտեսական բաղադրիչը ոնց որ թե «ապահով ձեռքերում» է։

Հրաչուհի Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը