ԵԱՀԿ նախագահը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հարցը
Լիտվայի ԱԳՆ կայքը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին Վիլնյուսում ԵԱՀԿ նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Իգոր Պոպովի ու Ռոբերտ Բրադկեի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցերով իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Աժուբալիսը աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար։ Անդրադառնալով կողմերի միջև փախադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու գործընթացում քաղաքացիական հասարակությունների աշխուժությանը՝ Աժուբալիսն ասել է.
-Դա կունենա իր ներդրումը հակամարտության լուծման գործում և կխթանի հասարակությունների միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը։
Մինսկի խմբի համանախագահներն իրենց հերթին Աժուբալիսին տեղեկացրել են հակամարտության կարգավորման վերջին մանրամասներին, ապա նաև խոսել խնդրի լուծման հետ կապված ապագա ծրագրերից։