Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված իշխանությունների քայլերը։
-Ողջունելով հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված ջանքերը՝ ցավով, պետք է նկատենք հետևյալը. այդ գործընթացը Հայաստանի իշխանությունների կողմից օգտագործվում է մեկ նպատակով՝ դարձնել դա գործիք ընդդիմության նկատմամբ' բռնաճնշումները ապահովելու համար։ Այսինքն, ամբողջ աշխարհին դա ներկայացվում է որպես մի մեծ գործ, որը այսօրվա վարչախումբը անում է, և դեմոկրատական աշխարհին փորձում են համոզել, որ աչքերը փակեն բռնաճնշումների վրա։
-Ժողովրդավար աշխարհին այդքան հե՞շտ է խաբելը։
-Եկենք չմոռանանք, որ ժամանակակից քաղաքականությունը, ինչպես որ քաղաքականությունը բոլոր ժամանակներում, real-politic-ի տարրեր է պարունակում։ Շատ հաճախ աշխարհաքաղաքական հաշվարկները գերակայում են սկզբունքների, կամ դեմոկրատական համերաշխության նկատմամբ։ Այնպես, որ սա վարչակազմի կողմից բավականին լավ հաշվարկված գործընթաց է։ Սակայն դա ունի լուրջ թերություն։ Նախ՝ նման գործընթացի նկատմամբ, որի նպատակը ընդդիմության և ժողովրդավարության ջախջախումն է Հայաստանում, մենք ոչ մի վստահություն չունենք։ Երկրորդ՝ մենք համարում ենք, որ հայ-թուրքական հաշտեցում հնարավոր չէ, եթե կարգավորված չեն ներազգային հարցերը և չկա ազգային հաշտեցում։ Այսօր վարչախումբը պատերազմ է հայտարարել ընդդիմությանը, հասարակությանը՝ իրականացնելով բռնաճնշումներ, սահմանափակելով տարբեր իրավունքներ, պահելով քաղբանտարկյալներ։
-Ստացվում է, որ հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գործընթացները պարզապես բեմականացու՞մ են։
-Այո։ Մենք հիմքեր ունենք դրանում կասկածելու, և հիմնական նպատակը դա ընդդիմության ջախջախման համար միջազգային բարենպաստ արձագանքի ապահովումն է։ Եթե դա այդպես չէ, ապա վարչախումբը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին։ Դա բոլորիս համար կլինի լուրջ ազդանշան, որ մենք սկսենք վստահել հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, թեև կան տարրեր, որոնք մեզ համար ընդունելի չեն։
-Մասնավորապես։
-Ամենակարևոր խնդիրը, որը մենք համարում ենք անընդունելի, դա ցեղասպանության «փաստերի» հետազոտման պատմաբանների հանձնաժողովի ստեղծումն է։ Մեզ համար դա անընդունելի է։ Ցեղասպանությունը փաստ է և նրա հավաստիությունը չի կարող քննարկման նյութ լինել։ Մինչդեռ հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը՝ նշանակում է հարցականի տակ դնել ցեղասպանության պատմական փաստը։
- Այսօր օրակարգում Թուրքիայի մեկ այլ նախապայմանն է։ Նախագահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը արդեն մի քանի անգամ հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում։ Դուք այս իրավիճակում, նկատի ունեմ ՀԱԿ-ին, ի՞նչ կանեիք։
-Նախ և առաջ, մենք համարում ենք, որ ցեղասպանության հարցը չպետք է դրվեր այս օրակարգի մեջ։ Քաղաքական օրակարգի մեջ մտցնելով ցեղասպանության ճանաչման հարցը՝ իշխանությունները, սկսած Ռոբերտ Քոչարյանից, պատմական փաստը դարձրեցին սակարկության առարկա։ Դա մարդկության դեմ հանցագործություն է և չի կարող լինել սակարկության հարց...
-Հասկանալի է, բայց անդրադառնանք ազատագրված տարածքների վերադարձման Թուրքիայի պահանջին։ Այսօր ա՛յս նախապայմանն է օրակարգում։ Կրկնեմ, եթե դուք լինեիք իշխանություն՝ ինչպիսի՞ն կլինեին ձեր քայլերը։
-Գիտեք, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը փոխշաղկապված է հայ-ադրբեջանական խնդիրների հետ։ Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, մենք կպնդենք, որ այդ խնդիրները իրարից անջատելը նպաստավոր է և՛ հայ-թուրքական, և՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Դա կարող է իրենց դիրքորոշումը լինի, բայց դա կարող է փոխվել։ Մենք արդեն տեսնում ենք, որ Թուրքիայի վերնախավում դիրքորոշումների փոփոխություն արդեն նկատվում է։ Բայց կա ինչ-որ գին, որը որ չի կարելի վճարել։
-Հենց դա եմ ուզում ճշտել։ Առաջին նախագահը բազմիցս նշել է, որ Հայաստանի զարգացման հիմնական ճանապարը՝ բաց սահմաններն են։ Եթե դուք լինեիք իշխանություն և Թուրքիան հարաբերությունների կարգավորման հարցում դներ նույն պահանջները, ինչպիսի՞ գինը կլիներ ձեզ համար ընդունելի, միչև ո՞ր սահմանը դուք պատրաստ կլինեիք գնալ զիջումների։
-Մենք այդ երկու խնդիրը միմյանց հետ չէինք կապի և կշարունակեինք այդ հիմնահարցերը տարանջատված ձևով լուծելու քաղաքականությունը։
-Այսօր իշխանությունները նույն քաղաքականությամբ են առաջնորդվում՝ բազմիցս հայտարարելով, որ կողմ են առանց նախապայմանների հայ-թուրքական հաշտեցմանը՝ դրանից տարանջատելով ղարաբաղյան հիմնահարցը։ Ստացվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում իշխանությունները ճի՞շտ ուղու վրա են, եթե մի պահ դիտարկենք, որ իշխանությունն անկեղծ է Թուրքիայի հարցում և նպատակ չունի թուրքական գործոնն օգտագործել ընդդիմությանը հալածելու համար։
-Կներեք, մենք չգիտենք բանակցությունների մանրամասները։ Ես միայն նշում եմ, որ այս գործընթացները օգտագործվում են ընդդիմությանը ճնշելու նպատակով։ Եվ դա է հենց կասկած հարուցում։ Եթե դրանք նորմալ պրոցեսներ են, Հայաստանի շահերից բխող՝ ի՞նչ կարիք կա ընդդիմությանը, հասարակությանը ճնշելու։
-Դուք հայտարարել էիք, որ ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, շուտով ճակատագրական քայլեր են արվելու։ Նախորդ տարվա հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց հանրահավաքների ժամանակավոր դադարեցման մասին, որպեսզի, ըստ իրեն, չխանգարի բանակցային գործընթացին։ Ինչի՞ վրա էին հիմնված ՀԱԿ-ի այդ կանխատեսումները և որքանո՞վ դրանք իրականացան։
-Նախ ասեմ՝ նպատակն այն էր, որ Սերժ Սարգսյանին շանս տրվի՝ չզոհաբերելու պետական շահերը հանուն ընդդիմությանը ճնշելու։ Այդ շանսից նա չօգտվեց։
-Ինչը՞ նկատի ունեք։
-Այն, որ նա կարող էր օգտագործել այդ դադարը՝ հարթելու ներքաղաքական վիճակը, հաշտեցման քայլեր անելու, ազատեր քաղբանտարկյալներին, ընդդիմության հետ գնար երկխոսության։ Նման պայմաններում, եթե այդ քայլերը իրականացվեին՝ վստահ եմ, որ մենք կարող էինք համագործակցել հաշտեցման և ղարաբաղյան հինախնդրի կարգավորման հարցերում։ Սակայն, այդ քայլերը չարվեցին։
-Իսկ Ղարաբաղի մասով ՀԱԿ-ի կանխատեսումները իրականացա՞ն, թե՞ ոչ։
-Նախ ասեմ, որ մեր դադարով՝ մենք միգուցե օգնել ենք Սերժ Սարգսյանին՝ չմտնելու պետությանը վնասող լուծումների մեջ։ Եվ եթե դա այդպես է՝ ես դա համարում եմ կարևոր նվաճում։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին. եթե ուշադիր կարդայիք Լևոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 17-ի ելույթը, ապա կտեսնեիք, որ այդտեղ հստակ ասվում է, որ միակ գործընթացը, որը կարող է խանգարել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման զարգացումներին՝ դա միջազգային ֆինանսական ճգնաժամն է, որն, ի դեպ, այդ պահին այդքան արտահայտված չէր։ Եվ եթե այն դառնա խիստ արտահայտված, ապա այդ պրոցեսը կարող է խափանվել։ Կարծում եմ՝ հենց այդպես էլ եղավ։ Փաստորեն ճգնաժամը Բուշի ադմինիստրացիային շեղեց ղարաբաղյան խնդրից, որովհետև արդեն հասկանալի դարձավ, որ այդ ամիսներին շատ ավելի առաջնային խնդիր է ճգնաժամի հաղթահարումը, քան ղարաբաղյան հարցի կարգավորումը։
-Փաստորեն, Ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման հարցը կա՞ր օրակարգում։
-Իհարկե կար։ Բուշի ադմինիստրացիայի օրակարգում լրջապես կար այդ հարցը։ Հիմա ԱՄՆ նոր վարչակազմն է այդ խնդրի հետ առնչվում։ Թե ինչպիսի՞ն կլինի նոր ադմինիստրացիայի մոտեցումները՝ հիմա դժվար է կանխատեսել։ Բայց արդեն նոր ադմինիստրացիան, Բրայզայի շուրթերով, սկսել է խոսել այն մասին, որ մոտ ապագայում սպասվում են ինչ-որ առաջխաղացումներ։
-Անդրադառնանք ներքաղաքական կյանքին։ Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում քաղաքապետի ընտրություններում։
-Մեր առավելությունը մնացած քաղաքական ուժերի նկատմամբ՝ բավականին մեծ է։ Դա կապված է ոչ միայն այն հանգանմանքի հետ, որ մենք ունենք շատ կայուն ընտրազանգված, այլև նրա հետ, որ մարդիկ որոնք նախկինում համակրել են իշխանություններին, միգուցե հիմա էլ են համակրում, տեսնում են, որ բալանսի հաստատումը Երևանում կստեղծի լուրջ հակակշիռներ իշխանական ճամաբարի նկատմամբ, կտա լուրջ հնարավորություններ քանդելու կոռուպցիոն այն սխեմաները, որոնք այսօր գոյություն ունեն։ Սակայն դրա մասին գիտեն նաև մեր քաղաքական հակառակորդները և, հասկանալով, որ Երևանում ընդդիմության հաղթանակը կարող է բերել նրանց թալանի կասեցմանը՝ նրանք շատ անհանգստացած են։ Եվ նորից իշխանությունները ընդգրկվել են տարբեր հանցավոր ձեռնարկների մեջ, որոնք ուղղված են ընտրությունները կեղծելուն։
-Հնարավոր ընտրակեղծիքների դեմ ինչպե՞ս եք պայքարելու։ Բավարար ռեսուրս ունե՞ք։
-Ամենալուրջ ռեսուրսը մենք համարում ենք ժողովրդի ակտիվությունը։ Հաշվի առնելով մեր առավելությունը՝ եթե ժողովուրդը ակտիվ մասնակցի ընտրություններին, ապա լցոնումների պաշարը կարող է չբավականացնել մեր հաղթանակը կասեցնելուն։ Երկրորդ՝ մենք այս անգամ ավելի կազմակերպված ենք մոտենալու ընտրակեղծիքների դեմն առնելուն և ստեղծելու ենք հատուկ արձագանքման խմբեր, իրավաբանական խմբեր, որոնք ցանկացած ընտրակեղծիքի համար դիմելու են դատական բոլոր ատյաններին և այլն, և այլն։
-Ի՞նչ հարցեր են բարձացվելու մայիսի 1-ի հանրահավաքի ընթացքում։
-Կարծում եմ մայիսի 1-ին, ժողովրդին հուզող բոլոր թեմաները կշոշափվեն, և՛ Երևանի ընտրություններ, և՛ սոցիալ-տնտեսական զարգացումներ, և՛ հայ-թուրքական հաշտեցում։ Դա կլինի բավականին հետաքրքիր հանրահավաք։ Ակնկալում ենք, որ դա կլինի մեծ հանրահավաք, որով, ըստ էության, զարկ կտրվի ամբողջ ընտրարշավի ընթացքում անցկացվելիք հանրահավաքներին, որոնք կլինեն Երևանի բոլոր համայնքներում։
-Ձեր նախընտրական արշավը իրականացվելու է նույն մոդելով, ինչը որ նախագահական ընտրությունների ժամանա՞կ էր։
-Թեև մենք համարում ենք, որ այս ընտրությունները նախագահականի երկրորդ փուլն է, որը ոչնչով չի զիջում համապետական ընտրություններին, ունի իր առանձնահատկությունը։ Մենք ներկայացնելու ենք ծրագիր, որը բաղկացած է լինելու երկու մասից։ Մեկը՝ քաղաքական ծրագիրն է, այսինքն որն է այս ընտրություններին մասնակցելու և հաղթելու նպատակը։ Մասնավորապես դա թույլ կտա հասնել Կոնգրեսի այն նպատակներին, ինչպիսիք են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Երկրորդ մասը՝ նվիրված է լինելու Երևանի բազմաթիվ սպեցիֆիկ խնդիրներին։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն դիտարկումը, թե մասնակցելով այս ընտրություններին ՀԱԿ-ը լեգիտիմացնում է նախագահական ընտրությունները և որքանո՞վ է այսօր ընդդիմությունը միավորված։
-Ես նման տեսակետի հիմնավորումները պետք է իմանամ։ Եթե չեք ներկայացնում այդ փաստարկի հիմնավորումները ՝ այն չեմ մեկնաբանի։ Ինչ վերաբերում է ընդդիմության միավորմանը, ապա նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կայացել է ընդդիմության միավորում։ Առաջին հերթին, նկատի ունեմ այն ֆորմալ ցուցանիշը, որով ընդդիմությունը քվեաթերթիկում ներկայացված է մեկ տողով։ Ճիշտ է, հաշվի առնելով մեր բանակցությունները «Ժառանգության» հետ, ես կարծում եմ, որ ընդդիմության համար իդեալական տարբերակը կլիներ ՀԱԿ-«Ժառանգություն» միասնական ցուցակի հասնելը։ Սակայն, ընդդիմությունը կայացավ ավելի քիչ գերադասելի տարբերակով, այն է, որ «Ժառանգությունը» ընդհանրապես հրաժարվեց ընտրություններին մասնակցելուց և խանգարողի դերում լինելուց։
-Փառք Աստծո, մամուլը ազատ է իր հայացքների մեջ, և իմ գործը չէ մեկնաբանել մամուլի արտահայտությունները։ Եթե մենք որևէ ասելիք ունենք՝ դա հրապարակավ ասում ենք։
Լևոն Զուրաբյան.

-Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր մամուլի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին տրված «իշխանությունների հաճախորդ» գնահատականը։
-Փառք Աստծո, մամուլը ազատ է իր հայացքների մեջ, և իմ գործը չէ մեկնաբանել մամուլի արտահայտությունները։ Եթե մենք որևէ ասելիք ունենք՝ դա հրապարակավ ասում ենք։
Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը