Ա. Ղուկասյան. «ԼՂ բնակչության մարդու իրավունքները խախտված են ԵԱՀԿ պետությունների կողմից»
–Մինչ շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացը, ԼՂ կարգավիճակի որոշումը կախված է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունից,–այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանահայ փախստականների համագումարի իրավական խորհրդատու Անդրիաս Ղուկասյանը։
Անդրադառնալով ԵԱՀԿ–ին՝ բանախոսը նկատել է, որ չեն կարող ԵԱՀԿ կոլեկտիվ անվտանգության և համագործակցության երկու պետության հարաբերությունները լինել այնպիսին, ինչպիսին Հայաստանին ու Ադրբեջանինն են։ «Ադրբեջանը դարձել է ԵԱՀԿ անդամ՝ անկախ նրանից, թե ինքը հետևո՞ւմ է կազմակերպության սկզբունքներին»–ասել է Ա. Ղուկասյանը։
1992թ. Ադրբեջանը չճանաչեց ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքը, շրջապատեց Լեռնային Ղարաբաղը, հարձակվեց հայերի վրա և ուժ կիրառեց նրանց նկատմամբ։ Սակայն, նրա հավաստմամբ, ինքնորոշման իրավունքը մարդու հիմնարար իրավունք է, և ԵԱՀԿ պետությունները Աստանայի գագաթնաժողովում ևս մեկ անգամ հռչակեցին, որ իրենք կոլեկտիվ պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների պաշտպանության համար։
Այնուամենայնիվ, ԼՂ բնակչության մարդու իրավունքները խախտված են 1992թ.–ից, երբ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը չի ճանաչվել ԵԱՀԿ պետությունների կողմից ։–Սա ակնհայտ խախտում է,–նկատել է Ա. Ղուկասյանը։
7or.am
Ա. Ղուկասյան. «ԼՂ բնակչության մարդու իրավունքները խախտված են ԵԱՀԿ պետությունների կողմից»
–Մինչ շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացը, ԼՂ կարգավիճակի որոշումը կախված է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունից,–այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանահայ փախստականների համագումարի իրավական խորհրդատու Անդրիաս Ղուկասյանը։
Անդրադառնալով ԵԱՀԿ–ին՝ բանախոսը նկատել է, որ չեն կարող ԵԱՀԿ կոլեկտիվ անվտանգության և համագործակցության երկու պետության հարաբերությունները լինել այնպիսին, ինչպիսին Հայաստանին ու Ադրբեջանինն են։ «Ադրբեջանը դարձել է ԵԱՀԿ անդամ՝ անկախ նրանից, թե ինքը հետևո՞ւմ է կազմակերպության սկզբունքներին»–ասել է Ա. Ղուկասյանը։
1992թ. Ադրբեջանը չճանաչեց ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքը, շրջապատեց Լեռնային Ղարաբաղը, հարձակվեց հայերի վրա և ուժ կիրառեց նրանց նկատմամբ։ Սակայն, նրա հավաստմամբ, ինքնորոշման իրավունքը մարդու հիմնարար իրավունք է, և ԵԱՀԿ պետությունները Աստանայի գագաթնաժողովում ևս մեկ անգամ հռչակեցին, որ իրենք կոլեկտիվ պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների պաշտպանության համար։
Այնուամենայնիվ, ԼՂ բնակչության մարդու իրավունքները խախտված են 1992թ.–ից, երբ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը չի ճանաչվել ԵԱՀԿ պետությունների կողմից ։ –Սա ակնհայտ խախտում է,–նկատել է Ա. Ղուկասյանը։ 7or.am