Լրահոս

13.07.2011 13:31


Հայկական հուշարձանների անմխիթար վիճակի մասին

Երեկ Facebook սոցիակալան ցանցում հայտնվեցին ցնցող լուսանկարներ, որոնցում պատկերված է Սյունիքի մարզում գտնվող Տոլորսի ջրամբարում կիսախորտակված մի եկեղեցի: «Տոլորս գյուղի բնակիչների հավաստմամբ, ամեն տարի, երբ ջուրը ծածկում է եկեղեցու գմբեթը, ահավոր ուժգին կարկուտ է տեղում` վերացնելով ողջ բերքը: «Աստված է պատժում»,- ասում են նրանք»,- նշված էր լուսանկարների նկարագրության մեջ:

Ավելի ուշ պարզվեզ, որ լուսանկարները նախօրեին հրապարակել է Ռեգնում գործակալությունը` հայկական հուշարձանների անմխիթար վիճակի մասին պատմող իր խորագրի շրջանակներում: Ըստ հրապարակման` Տոլորսի ջրամբարը կառուցվել է 1970-ական թվականներին: Դրա տարածքում գտնվող XVI դարի Սբ. Կարապետ եկեղեցին որոշ գիտնականներ և ճարտարապետներ այն ժամանակ առաջարկել են տեղափոխել մեկ այլ վայր, սակայն խորհրդային չինովնիկները նախընտրել են խորտակել սրբատեղին:

Տոլորս գյուղի բնակիչները թղթակցի միջոցով խնդրանքով դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի` եկեղեցին այլ վայր տեղափոխելու համար: Գյուղի այգիներից արդեն 40 տարի է` բերք գրեթե չի ստացվում…

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խնդրի վրա է հրավիրում նաև սփյուռքահայհայ բարերարների ուշադրությունը` խնդրելով նրանց ֆինանսավորել եկեղեցին ջրից դուրս բերելու գործընթացը:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը