Կարծիք

12.12.2021 19:19


Շեֆիդ հուշիր, որ այլևս փողով հոդված գրող չէ

Շեֆիդ հուշիր, որ այլևս փողով հոդված գրող չէ

Դեռահասությունն առհասարակ դժվար շրջան է համարվում մարդու կյանքում, թերեւս ամենաճգնաժամայինը։ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի դեպքում, ով իր դեռահասության շրջանը փորձել է հաղթահարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, մի բան ակնհայտորեն այն չի ստացվել։ Երիտասարդը զարմացած է, թե ինչպես եմ պնդում, որ եթե Քոչարյանը լիներ նախագահ պատերազմ չէր լինի։

Դե հասկանալի է, Քոչարյանի նախագահության տարիներին դեռահասի հուզական ֆոնն ու անկառավարելի վարքը թույլ չեն տվել նրան նկատել, որ Արցախը մերն է, Հայաստանը՝ բարեկեցիկ է ու խաղաղ, զինվորներին հազարներով փակ դագաղներով չեն բերում, մի մասի աճյուններն էլ՝ տարբեր դիահերձարանների հատակներին չեն, որոշների մասունքներն այդպես էլ մնացին թշնամու գրաված տարածքներում, տղաները՝ հարյուրներով Բաքվի բանտերում չեն խոշտանգվում, Ալիեւն էլ աշխարհով մեկ չի հոխորտում ու ոտնատակ անում մեր ազգային արժանապատվությունը։

Վահագն Ալեքսանյանի դեռահասության սեփական «ես»-ի փնտրտուքը համընկել է երրորդ հանրապետության 10 ամենախաղաղ տարիների հետ, դրա համար է հիմա կլորացած աչքերով հարցնում, թե ինչպես կարող էր Քոչարյանը կանխել պատերազմը, ու մյուս կողմից՝ ինքն ու շեֆը ինձ եւ իմ գործընկերոջը անուղղակի մեղադրում Ադրբեջանի գործակալ լինելու մեջ։

ա․ նախ, շեֆիդ հուշիր, որ այլեւս փողով հոդված գրող չէ, պետության ղեկավարը պետք է զբաղվի գործակալներով, առավել եւս եթե ունի տվյալներ։

բ․ եթե վերջինս զբաղված է ստատուս գրելով, մարդկանց ֆեյսբուքյան էջերը ուսումնասիրելով, ապա ինչո՞ւ դու չես գնում մոտակա բաժին եւ հաղորդում տալիս։ Մանավանդ, որ ոչ բանակում եւ ոչ էլ ԲՀԿ-ում աշխատելու ժամանակ /ըստ օդում կախված լուրերի/ հաղորդում տալու խնդիր չես ունեցել։ Շտապի’ր, համ էլ ստաժը չի ընդհատվի։

Հ․Գ․ Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ Վահագն Ալեքսանյանի դեպքում մեկին բուռն քննադատելուց, վիրավորելուց մինչեւ «մեծարգո» հատվածն ընկած է ընդամենը մի քանի տարի։ Ալեն Սիմոնյանի ականջը կանչի։

Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը