Կարծիք

11.12.2021 16:15


Ի՞նչ ես թողնելու քո հետևից կամ թագավորը մերկ է

Ի՞նչ ես թողնելու քո հետևից կամ թագավորը մերկ է

Արդյոք ՍԴ երեկվա որոշումն է դրդել նիկոլին էլի ընկնել հոգեխանգարմունքի մեջ ու հերթական ինքնախոստովանական գրառումն անել։

Վստահաբար, կլինիկական հոգեբանները, հենվելով Զիգմունդ Ֆրոյդի՝ անձի հուզական խանգարումների ախտորոշման տեսության վրա, ավելի պրոֆեսիոնալ պատասխան կտան։

Իսկ պատերազմը դեռ այստեղ է․ թշմանու կողմից գրավված ՀՀ 41 քառակուսի կմ տարածք, ռուսական պրոտեկտորատի տակ դեռևս գոյությունը պահող Արցախյան մի բեկոր, գրեթե ամենօրյա զոհեր, դիվանագիտական սկանդալներ ու անմեղսունակություն, Սյունիքի գլխին կախված սուր, քայքայվող տնտեսություն, կազմաքանդված պետականություն, վհուկաորս, ազգային նվաստացում, պառակտված ու ապատիկ հասարակություն, ինքնության ճգնաժամ․․․ ու այս ամենի գիտակցումից մեռնելու չափ՝ ցավ, ցավ, ցավ․․․

Ու մերկ «թագավորը», բոլոր ռեսուրսներից ու հնարավոր զենքերից, ունակ է օգտագործել միայն իր միակ, վերջին շնչում թպրտացող զենքը՝ մեղադրելու, ստելու, մոլորեցնելու ու քանդելու զենքը։ Նա դեռ քանդում է․․․

Կառավարության շենքի իր կաբինետում՝ հավանաբար նայելով շագրենի կաշվի պես փոքրացող Հայաստանի քարտեզին, լսելով ճակատից եկող գույժերը, ըմբոշխնելով աշխարհաքաղաքական կենտրոններից եկող ապտակները, գնահատելով մեկը մյուսին հաջորդող ու տեղապտույտի մեջ ոչինչ չփոխող սնանկ կադրային զինանոցը, առերեսվելով օրեցօր մաշվող սեփական վարկանիշին, զգալով ոտքի տակից ՏԻՄ-երի տեսքով սողացող հողը, Հայաստանի պաշտպանական գիծն ԱԺ փոխադրած ու հարձակվողի գործառույթ ստանձնած փոքրիկ վահագնին, դարանակալող ու հետրից խփողներին, մի քանի կուսակցություն փոխածներին, դառնացած եզրակացնում է՝ «Ավերակացս ո՞նց թագավորեմ»։

Բայց, անխմբագրելի սովորույթի ուժով սա մեղքն էլի ուրիշների վրա է գցում՝ բարձրաձայնելով թե․ «Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենեւին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ լրջորեն մտածված եւ երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է»:

Այ, հենս այս ակամա խոստովանությամբ էլ ամեն ինչ ասված է, ցավալիորեն ճշգրիտ՝ ԿՈՐՍՑԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ, որի մեղավորն ու պատասխանատում մեկ անուն ունի՝ նիկոլ։

«Երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը՝ հնչի միտքը, թե կռիվն ու պայքարն անիմաստ են», համոզված ամրագրում է վերտուոզ ստախոսն ու ազգադավը՝ մոռանալով, որ ինքն էր ինչ ուզող՝ այն էլ բանակցողը, որ ինքն էր «Արցախն Հայաստան է ու վերջ» մարտահրավերի ու նաև ամեն ինչ Օ-ական կետից սկսելու մոլագար հրձիգը, Հայաստանը միջազգային մեկուսացման մեջ հասցրած «մերկ թագավորը»։

Իսկ իմ դաշնակցական ընկերները կռիվն ու պայքարը համոզումով, զենքով ու սեփական կյանքով իմաստավորեցին։ 44 -օրյա պատերազմի 56 դաշնակցական ընկերներիս շիրիմներն են նաև սրբացնում Եռաբլուրը։ Ու հինգ հազար մեր բոլոր նահատակները, որոնց քո հրամանատարության քաոսում մսաղացի բաժին դարձրիր․․․

Թուրքիայից դրական ազդակներ ստացող ու մուրացող, Վրաստանում պաշտոնական այցելության ժամանակ տարակուսելի բացեր արձանագրած, միջազգային կասկածելի դրամաշնորհներից սնվածներին ու օտար կազմակերպությունների գործակալներին իրեն գաղտնի խորհրդական ու բանագնաց կարգած, տարբեր դեսպանատներում տանիք ստացած «թավշյա հեղափոխության» պահապաններին ԱԺ ու կառավարություն լցրած նիկոլը՝ փորձում է ընդդիմությանը մեղադրել արտաքին ուժերի հետ «փոխշահավետ համագործակցության մեջ»։ Եթե միայն ողբերգական չլիներ ամեն բան, կարելի էր զվարճանալ․․․

«Մեր առանցքային խնդիրը պետականության եւ պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է, եւ հիմնական անելիքը պետականության եւ պետական ինստիտուտների զարգացումը»․ էլի ճիշտ ես, նիկոլը, բայց երեսպաշտորեն կիսատ, որովհետև մինչև վերջ չես խոստովանել, որ անցյալ երեսուն տարիներին զարգացման ու կայացման որոշակի ճանապարհ այցած այդ ինստիտուտները ամրացնելու փոխարեն՝ կազմաքանդել ես ու ջախջախել․ որովհետև քոնը կառուցելը չէր, քոնը ատելությունն էր ու մերժումի կիրքը, որովհետև դու եկել էիր քանդելու, քեզ ընդդիմադիրներին քաղաքական բանտարկյալ ու հալածյալ դարձնելու, մեկ կոճակի ԱԺ ունենալու, քո հիվանդագին փառասիրությունն ամեն՝ ներառյալ Հայրենիքի ու պետականության գնով, իրացնելու։ Եվ դու գիտեիր, թե ինչ ես անում․․․

«Ինչ են թողել իրենց հետևից մեր նախնիները, ոչինչ, ավելի քան ոչինչ։ Ոչինչը այն է, որ դու պետք է սկսես 0-ից»։ Սա քո 2005-ին հրապարակած հոդվածից հատված է․․․
ԵՐԿԻՐՆ ԷՐ ԱՓՍՈՍ

12.11.2021

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը