Հուլիսի 12–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ կայացել է կառավարության նիստ՝ նվիրված 2011թ. առաջին կիսամյակի սոցիալ–տնտեսական զարգացման արդյունքներին։
Ալիևը նիստը սկսել է բացման խոսքով.
–Նախ և առաջ ուզում եմ ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ադամ երկրների նախագահների վերջին համատեղ հայտարարությունը հուսադրող է և բավարարվածության զգացողություն է առաջացնում, քանի որ այդ հայտարարությունը հղում է անում Հելսինկյան եզրափակիչ ակտին։ Հելսինկյան եզարափակիչ ակտը նշված է որպես հակամատության կարգավորման հիմք։ Այնտեղ տարածքային ամբողջականության սկզբունքը հակադրված չէ ազգերի ինքնորշման սկզբունքին, ինչպես նաև հստակ ցույց է տրվում հարցը՝ կապված երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության կարգավորման հետ։ Երկրորդ կարևոր մասն այն է, որ այդ հայտարարությունում ու դրան հետևած հայտարարություններում ասված է, որ ձևավորված «ստատուս քվոն» պետք է փոփոխվի՝ «ստատուս քվոն» անընդունելի է։ Դա նշանակում է, որ «ստատուս քվո»–ի փոփոխությունն անպայման կնպաստի տարածքների ազատագրմանը, քանի որ վերջին 20 տարիներին հայկական կողմը ձգտում էր և ձգտում է, որ «ստատուս քվոն» անփոփոխ մնա, և այդ կերպ իրավիճակում ոչ մի փոփոխություն չլինի։
Իլհամ Ալիև. ««Ստատուս քվո»-ի փոփոխությունն անպայման կնպաստի տարածքների ազատագրմանը»