Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է օտար՝ յուրայինների ու օտարների մեջ։
Մենք ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ ենք, անվտանգային առումով գտնվում ենք մազից կախված վիճակում, ՀՀ գոյությունը երաշխավորում են ՌԴ–ն ու Իրանը, բայց մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը մասնակցում է ԱՄՆ նախագահ Բայդենի կազմակերպած հակառուսական, հակաչինական ու հակաիրանական վեկտոր ունեցող միջոցառմանը։
Կարող են ասել, թե բա հրավիրել էին, մերժեի՞նք։ Պատասխանը հստակ է՝ իսկ դու ի՞նչ ես արել, որ մտածել են քեզ էլ հրավիրելու մասին (հաստատ հրավերը կապված չէ «ժողովրդավարության բաստիոն» լիելու հետ), ինչո՞ւ ես տեղիք տվել մտածելու, որ քեզ կարելի է օգտագործել հակառուսական խաղերի մեջ, ինչո՞ւ ես մեր երկիրը դնում երկու քարի արանքում, ինչո՞ւ ես հանուն աթոռի, փիառի՝ անվստահություն առաջացնում այլ կենտրոններում։
Ուշագրավ է, որ Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մասնակցում են նաև բալթյան երկրները, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան։ Կարծում եմ՝ մեկնաբանելու կարիք չկա․ հստակ հակառուսական վեկտոր է երևում։ Ու մենք այդ միջավայրում ենք հայտնվել՝ չլինելով յուրային, այլ լինելով ընդամենը մանրադրամ։
Ասածս այն չէ, որ պետք է ԱՄՆ–ի հետ թշնամանալ։ Ամենևին։ Արևմուտքը՝ ԱՄՆ–ը ու ԵՄ–ն, մեզ բարեկամ սուբյեկտն է, Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ հարաբերությունների խորացումը բխում է մեր անվտանգային ու զարգացման շահերից, բայց չի կարելի Արևելք–Արևմուտք հակադրության արանքում հայտնվել ու Հայաստանը դարձնել խոշորների մրցակցության թատերաբեմ։
ԱՄՆ–ի շահը հասկանալի է՝ ձևավորել հակառուսական, հակաիրանական, հակաչինական կոալիցիա։ Պարզ է, որ Բայդենի հյուրերից ոչ բոլորն են, մեղմ ասած, ժողովրդավարական երկրներ։ Օրինակ՝ Ուկրաինան, Հայաստանը, Պակիստանը կամ Իրաքը հաստատ ժողովրդավարական չեն, բայց հրավիրվել են։ Ժողովրդավարության թեման տվյալ դեպքում աշխարհաքաղաքական խաղերի ու գլոբալ մրցակցության քողածածկույթն է։ ԱՄՆ–ի հետ ես, ուրեմն ժողովրդավարական ես տարբերակով (շան որդի է, բայց մեր շան որդին է)։
ԱՄՆ քայլերին ընդդիմանալու ՌԴ–ի, Չինաստանի, Իրանի մոտիվացիան ու հակաքայլերը նույնպես հասկանալի են։
ԱՄՆ–ը, ՌԴ–ն ու մյուսներն իրենց շահերը պատկերացնում են ու քայլեր անում այդ ուղղությամբ։ Հայաստանն իր շահը ձևակերպե՞լ է։ Հարցս հռետորական է։
Հ․Գ․ ժողովրդավարություն–փարթիին զուգահեռ ընթանում է ԵԱՏՄ գագաթաժողովը, որի ժամանակ Նազարբաևն առաջարկել է հրավիրել Ադրբեջանին այդ կառույցի դիտորդ–անդամ դառնալու համար։ Փաստորեն, «Զանգեզուրի միջանցքի» հարցն ա՞յդ ձևով է լուծվելու։
Օտար` յուրայինների և օտարների մեջ

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից