Աշխարհ

10.12.2021 14:34


Նազարբաևն առաջարկում է Ադրբեջանին հրավիրել ԵԱՏՄ` որպես դիտորդ

Նազարբաևն առաջարկում է Ադրբեջանին հրավիրել ԵԱՏՄ` որպես դիտորդ
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօր ընթացող առցանց նիստում առաջարկեց Ադրբեջանին հրավիրել ԵԱՏՄ` որպես դիտորդ։
Նազարբաևը նիստին մասնակցում է որպես խորհրդի պատվավոր նախագահ։

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը երկարամյա տարաձայնությունից հետո։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս այդպես ենք մտածում»,-իր ելույթում նշեց Նազարբաևը։

Նրա խոսքով՝ Ուզբեկստանի օրինակը, որն արդեն միացել է որպես դիտորդ, պետք է ոգեշնչող լինի Ադրբեջանի համար։
Նշենք, որ նիստում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։
Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը