Էլիզաբեթ Չուլջյանը կոչ է արել ՀՀ–ում ԱՄՆ ապագա դեսպանից ճշտել նրա դիրքորոշումները
Վաշինգտոնում Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը ամերիկացի սենատորներին կոչ է արել հանգամանորեն քննարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին առաջադրված Ջոն Հեֆերնի թեկնածությունը։ Նա ընդգծել է, որ պետք է պարզել, թե Հեֆերն ի՞նչ դիրքորոշում ունի հայոց ցեղասպանության, ղարաբաղյան հակամարտության, հայ–ամերիկյան հարաբերությունների մասին։
«Այս հարցերին նրա պատասխանների հիման վրա ԱՄՆ–ում հայկական համայքնը պետք է իր կարծիքն արտահայտի՝ Հեֆերնը կարո՞ղ է ամերիկյան արժեքները ներկայացնել Հայաստանում»,–ասել է Չուլջյանը՝ ավելացնելով, որ մինչ այժմ Հեֆերն իր կարծիքը հրապարակայնորեն դեռ չի արտահայտել։
Հեֆերնի թեկնածության հարցը ԱՄՆ Սենատում պետք է քննարկվի հուլիսի 13–ին։ Նա փոխարինելու է գալիս ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին։

7or.am