Շուշիի շրջանում ականի պայթյունից երկու ադրբեջանցի են մահացել
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիի շրջանում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է մահացել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
«Ականի պայթյունի հետևանքով զոհվել են երկու քաղաքացիական անձինք, որոնք վերանորոգման աշխատանքներ են իրականացրել Շուշիի շրջանի տարածքում»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշվում է, որ մահացած քաղաքացիները եղել են շինարարական ընկերության աշխատակիցներ, որը վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Քարին տակ գյուղում: