Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը երեքշաբթի հայտարարել է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին վերջապես պատրաստ է քննարկել իշխանությունը հանձնելու հարցը, քաղաքական փոխզիջման հավանականությունն էլ շատ մեծ է։
«Քաղաքական որոշումը վերջապես սկսում է միս ու արյուն ստանալ»,–ասել է Ֆիյոնը խորհրդարանական հանձնաժողովին, որն էլ որոշում է Լիբիայում գործողությունները շարունակելու հարցը։
«Աֆրիկյան Միության վեհաժողովում Քադաֆին հաստատեց, որ ինքը կմասնակցի իշխանությունը հանձնելու գործընթացին»,–«Газета.Ру»–ի տեղեկացմամբ՝ ասել է Ֆիյոնը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Քադաֆիի որդի Սայիֆ ալ Իսլամը ալժիրական «Ալ Խաբար» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Կադաֆիի ներկայացուցիչները բանակցում են իշխանությունը հանձնելու և լիբիական առաջնորդի անվտանգության երշախիքների վերաբերյալ, ընդ որում՝ Քադաֆիի որդին շեշտել էր, որ բանակցություններն ընթանում են ոչ թե լիբիական ապստամբների, այլ Ֆրանսիայի իշխանությունների հետ։
Կադաֆին կհանձնի՞ իշխանությունը