Լրահոս

13.07.2011 10:07


«Բուլղարիա» ջերմանավի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 97–ի

«Բուլղարիա» ջերմանավի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 97–ի

Թաթարստանի Կույբիշևյան ջրամբարում հուլիսի 10–ին տեղի ունեցած ողբերգության՝ «Բուլղարիա» ջերմանավի խորտակման զոհերի թիվը հասել է 97–ի։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն, այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ տեղեկատվության վարչությունը։

«Ներկայիս դրությամբ զոհվածների ընդհանուր թիվը 97 է»,–ասել գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ հաղորդվում էր 92 զոհերի մասին։

Երկու տախտակամած ունեցող դիզել–ելեկտրագնաց «Բուլգարիան», որը կառուցվել է Չեխոսլովակիայում 1955թ., հուլիսի 10–ին Թաթարստանի Կույբիշևյան ջրամբարում ուժեղ փոթորկի ժամանակ խորտակվել է ափից 3 կմ հեռավորության վրա։ Զբոսաշրջային նավը Բոլգար քաղաքից ուղևորվում էր դեպի Կազան։ Նավի վրա գտնվում էին, տարբեր տվյալներով, 192–209 մարդ։ Փրկվել են 79 մարդ, մնացածի ճակատագիրը առայժմ անհայտ է մնում։

Այս խորագրի վերջին նյութերը