Քաղաքական

09.12.2021 12:28

Ադրբեջանական կողմի բոլոր գերիները վերադարձվել են, աշխատում ենք հայ գերիների ուղղությամբ. Մուրադով

Ադրբեջանական կողմի բոլոր գերիները վերադարձվել են, աշխատում ենք հայ գերիների ուղղությամբ. Մուրադով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ գերեվարված ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են ռուս խաղաղապահների աջակցությամբ, հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն այս պահին շարունակվում են: Այս մասին ТАСС-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը:

«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, հայ ռազմագերիներին վերադարձնելու աշխատանքը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում: Մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը»,-ասել է նա:

«Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Եվ ռուս խաղաղապահները այդ գործը ավարտին կհասցնեն»,-ընդգծել է Մուրադովը:

Նա նաև նշել է, որ գերիներին վերադարձնելու աշխատանքը գնահատում է որպես խաղաղարարի քաղաքացիական պարտք:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։