Աշխարհ

09.12.2021 11:05


Կորոնավիրուսի համավարակի «սուր փուլը» կավարտվի 2022 թվականին. Բիլ Գեյթս

Կորոնավիրուսի համավարակի «սուր փուլը» կավարտվի 2022 թվականին. Բիլ Գեյթս

Կորոնավիրուսի համավարակի «սուր փուլը» կավարտվի 2022 թվականին, կարծում է միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը։ Այս մասին նա գրել է իր GatesNotes բլոգում՝ ամփոփելով տարվա արդյունքները։

Գեյթսը նշել է, որ «Օմիկրոն» հիմնամանրէի առաջացումը մտահոգիչ է, սակայն նա հույս ունի, որ առկա զարգացումները, հակավիրուսային դեղամիջոցները և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը կկանխեն տարբերակի տարածումը։

«Աշխարհն այժմ ավելի լավ պատրաստված է վիրուսի պոտենցիալ վտանգավոր տարբերակների հետ գործ ունենալու համար, քան համավարակի ցանկացած այլ փուլում: Մենք շատ ավելի մեծ հնարավորություն ունենք ստեղծելու թարմացված պատվաստանյութեր, եթե դրանք անհրաժեշտ լինեն»,-գրել է ձեռնարկատերը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը