Լրահոս

12.07.2011 19:02


Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը հանդիպել է ԲՀԿ ղեկավարին

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը հանդիպել է ԲՀԿ ղեկավարին

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ողջունելով ուկրաինական պատվիրակության անդամներին, Գագիկ Ծառուկյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը: Որպես հայ-ուկրաինական պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար ԲՀԿ նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել ամեն կերպ աջակցել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական ու հումանիտար կապերի խորացմանը:

Այնուհետև Գ. Ծառուկյանի ուղեկցությամբ ուկրաինական պատվիրակության անդամները այցելել են Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի թանգարան, ծանոթացել հայկական կոնյակագործության ավանդույթներին: Վերջում, ի պատիվ բարձրաստիճան հյուրերի, Գ. Ծառուկյանի անունից պաշտոնական ճաշ է տրվել:

Այս խորագրի վերջին նյութերը