Լրահոս

13.07.2011 00:20


Հայ և ադրբեջանցի լրագրողները կայցելեն Վրաստան

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (ՊԽԼԻ)  հուլիսի 13-15-ին «Հարևաններ» նախագծի շրջանակներում կազմակերպում է հայ-ադրբեջանական լրագրողական համատեղ այցելություն դեպի Վրաստան: Նախագծի նպատակն է բացահայտել Վրաստանի երկու շրջաններում` Քվեմո Քարթլիում և Ջավախքում ապրող ազգային փոքրամասնությունների՝ համապատասխանաբար ադրբեջանցիների ու հայերի խնդիրները:

«Հարևաններ» նախագծի նպատակն է վերացնել հաղորդակցության պատնեշները, տարածաշրջանում ստեղծել «ընդհանուր տեղեկատվական տարածք»։ Հայաստանից և Ադրբեջանից 30 երիտասարդ լրագրողներ արդեն իսկ մասնակցել են ՊԽԼԻ նախապատրաստական դասընթացներին:

«Հարևաններ» նախագիծը ներկայումս իրականացվում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը