Լրահոս

12.07.2011 16:41


Ուկրաինան չի ճանաչի Աբխազիան ու Հարավային Օսիան

Ուկրաինան Վրաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր և չի ճանաչի Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության քարտուղարության տնօրեն Օլեգ Վոլոշինը։

«Ուկրաինան շարունակում է մնալ Վրաստանի տարածքային ամբողջականության կողմնակիցը։ Ուկրաինան չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև Կոսովոյի անկախությունը։ Մենք Վրաստանը դիտարկում ենք որպես կարևոր գործընկեր հետխորհրդային տարածքում»,– ճեպազրույցի ժամանակ ասել է Վոլոշինը։

Տեղեկացնենք, որ Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշենկոն հուլիսի 14-15–ին պաշտոնական այցով կլինի Վրաստանում։

Այս խորագրի վերջին նյութերը