ՀԿԿ առաջնորդ. «Ավազակապետությունից իջել ենք ավազակապետության ներկայացուցիչների երկխոսության մակարդակի»
Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իրենց կուսակցությունը միայնակ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Նա վստահ է, որ ՀԿԿ–ն կկարողանա հաղթահարել 5–տոկոսանոց շեմը։
Ինչ վերաբերում է ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը, Ռուբեն Թովմասյանը կարծում է, որ բացի դեմագոգիայից, այն այլ բանի չի հանգեցնի։
–Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը նման է թղթե տնակի, որը քամուց յուրաքանչյուր պահի կարող է օդ բարձրանալ,-ասել է Ռ. Թովմասյանը,–ես ընդհանրապես չեմ հասկանում, թե Հայ ազգային կոնգրեսն ինչո՞ւ ստեղծվեց, ի՞նչ նպատակներ է հետապնդում, կամ առհասարակ՝ ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել այն դեպքում, երբ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը նույն քաղաքականությունն են տանում։ Ավազակապետությունից իջել ենք ավազակապետության ներկայացուցիչների երկխոսության մակարդակի։

7or.am