Քաղաքական

06.12.2021 18:11

Խորհրդարանական մեծամասնությունը կարգելափակի սահմանազատման մասին ընդդիմության հայտարարության նախագիծը

Խորհրդարանական մեծամասնությունը կարգելափակի սահմանազատման մասին ընդդիմության հայտարարության նախագիծը

Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական ​հանձնաժողովը մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների ջանքերով դեկտեմբերի 6-ի փակ քննարկումից հետո բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կողմից պատրաստված եւ ներկայացված Ազգային ժողովի հայտարարության նախագծին։

Այս հարցի քննարկումը տեւեց մոտ երկու ժամ։

Ազգային ժողովը, ըստ նախագծի, պետք է դատապարտեր.

- Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների օկուպացիան,

- Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչպես նաեւ` Բաքվի կողմից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի հետեւողական կիրառումը,

- ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչպես նաեւ շինծու դատական ​​գործընթացի պատրվակով նրանց վերադարձը հայրենիք ապահովելուց հրաժարվելը,

- Ադրբեջանի գործողությունները, որոնք ռազմական հանցագործություններ են եւ այլն։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։