Լրահոս

12.07.2011 15:50


Վրացական մի քանի թերթ Սահակաշվիլիի դեմ ակցիա են կազմակերպել

Վրացական մի քանի թերթ Սահակաշվիլիի դեմ ակցիա են կազմակերպել

Վրացական «Ռեզոնանսի» և «Ալիա» թերթերը ակցիա են կազմակերպել  ի պաշտպանություն այն լուսանկարիչների, ովքեր վերջերս Վրաստանում ձերբակալվեցին՝ մեղադրվելով Ռուսաստանի օգտին լրտեսության համար։ «Ւնտերֆաքս»–ը հաղորդում է, որ հուլիսի 12-ին այդ պարբերականների հրապարակումների մեջ նախագահ Սահակաշվիլիի ու այլ իշխանավորների դեմքերը  փակվել են սև քառակուսիներով, որոնց վրա գրված է. «Այստեղ պետք է լինի լուսանկարը, բայց լուսանկարիչները ձերբակալված են»։

Այդպիսի ակցիա անցկացնելու կոչ էր արել ձերբակալված լուսանկարիչներից մեկը՝ Գեորգի Աբդալաձեն, ով, ի դեպ, համագործակցում էր վերոհիշյալ «Ալիա» թերթի հետ։

Հիշեցնենք, որ մի քանի լուսանկարիչներ, այդ թվում նաև Վրաստանի նախագահի անձնական լուսանկարիչը, ձերբակալվել էին անցած շաբաթ Վրաստանում։ Հետաքննությունը պնդում է, որ այդ անձանցից մեկը համագործակցել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ և իր գործընկերներից  (նախագահի աշխատակազմում ու ԱԳՆ–ում աշխատող) գաղտնի տեղեկատվություն է ստացել։

Այս խորագրի վերջին նյութերը