Լրահոս

12.07.2011 15:30


Ֆրանսիան մինչև 2012թ. ավարտը Աֆղանստանից 1000 զինվոր դուրս կբերի

Ֆրանսիան մինչև 2012թ. ավարտը Աֆղանստանից 1000 զինվոր դուրս կբերի

«Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, թե իր երկիրը խոստանում է մինչև 2012թ. տարեվերջ Աֆղանստանից դուրս բերել 1000 զինծառայող։

Սարկոզին այսօր անսպասելի այցով ժամանել էր Աֆղանստան, որպեսզի հանդիպում ունենա Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի և Աֆղանստանում արևմտյան կոալիցիայի զորքերի հրամանատար Դեյվիդ Պետրզուսի հետ։

Այժմ Աֆղանստանում մոտ 4 հազար ֆրանսիցի զինվոր կա։

Ավելի վաղ Սարկոզին հայտարարել էր, թե Ֆրանսիան կսկսի իր ուժերը Աֆղանստանից դուրս բերել այն ժամանկացույցով, որը նման կլինի ամերիկյան զորքերի դուրսբերման նախագծին, որ հրապարակել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Այս խորագրի վերջին նյութերը