Լրահոս

04.12.2021 20:42

ԵԱՀԿ Մինսկի խումբը ցավում է, որ Միրզոյանն ու Բայրամովը չեն հանդիպել

ԵԱՀԿ Մինսկի խումբը ցավում է, որ Միրզոյանն ու Բայրամովը չեն հանդիպել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյլը (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հանդիպումներից հետո։ Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Համանախագահները ցավում են, որ Ստոկհոլմում հնարավոր չի եղել իրենց հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում։ Նրանք պատրաստ են նման հանդիպում անցկացնել՝ շարունակելով սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում սկսված քննարկումները։

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Պիեր Դևինը հայտնել էր, որ դեկտեմբերի 2-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Նա նշել էր, որ հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում:

Այսօր արդեն ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնեց, որ նման հանդիպում տեղի չի ունեցել։

Երեկ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 1-ին Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։

Նշենք, որ Արարատ Միրզոյանը Շվեդիա էր մեկնել` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։