ՀՀԿ փոխնախագահի ու նախագահի մոտեցումները երկխոսության հարցի շուրջ տարբերվու՞մ են
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու հանկարծ իշխանությունները որոշում կայացրին, այնուամենայնիվ, կազմել աշխատանքային խմբեր, մանավանդ որ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ ծաղրանքով էր վերաբերվում երկխոսության թեմային, ասել է.
–Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել երկխոսության, այսօր էլ պատրաստ ենք, և եթե դուք ուշադիր եք եղել, նախագահի հայտարարության մեջ էլ խոսվեց այս մասին, և բոլոր քաղաքական ուժերին առաջարկվեց կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումներ անել։
–Այսինքն, ՀՀԿ փոխնախագահի ու նախագահի մոտեցումները երկխոսության հարցի շուրջ տարբե՞ր են,– հետաքրքրվեցինք մենք։
–Ո՛չ, մոտեցումները տարբեր չեն, ուղղակի Գալուստ Սահակյանը հումորով է պատասխանել լրագրողի հարցին, ու պետք չէ դա համատեքստից դուրս դիտարկել,–նշեց ՀՀԿ–ական պատգամավորը։
Ինչ վերաբերում է քննարկումների առարկայական թեմաներին, ապա Հովհաննես Սահակյանն ասել է, որ ամեն ինչ պարզ կլինի առաջին քննարկման ժամանակ, սակայն արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող. դրանց կայացման համար ոչ մի հիմք չկա, այդ թվում՝ իրավական։

7or.am