Քաղաքական

04.12.2021 16:43

Եթե Ադրբեջանը անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա ՀՀ ողջ տարածքը ադրբեջանցիների համար դառնալու է ազատ ելումուտի տարածք. քաղաքագետ (տեսանյութ)

Եթե Ադրբեջանը անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա ՀՀ ողջ տարածքը ադրբեջանցիների համար դառնալու է ազատ ելումուտի տարածք. քաղաքագետ (տեսանյութ)

Այն միջանցքը, որի մասին խոսում են ադրբեջանցիները, ի սկզբանե անգամ չի էլ քննարկվել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը:

«Անգամ Նիկոլ Փաշինյանը իր հայտնի վերջին ասուլիսի ժամանակ ասում է, որ միջանցք ձեւակերպումը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ հստակ ձեւակերպված է, եւ այդ միջանցքի մասին երբ որ խոսք է գնում, դա վերաբերում է Լաչինի միջանցքին, որը գտնվում է ռուսական կողմի վերահսկողության եւ պատասխանատվության ներքո: Եթե լիներ Զանգեզուրի միջանցքի տրամաբանության շրջանակներում ինչ-որ գործընթաց, դա ինչ-որ թղթի վրա ամրագրված կլիներ կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանում տեղի կունենար: Իհարկե, Ադրբեջանը կուզենար Սյունիքի տարածքով առանց մաքսատուրքեր վճարելու հնարավորություն ունենար, ելումուտ ունենար, բայց էն միջանցքըը, որի մասին խոսում են Ադրբեջանում, որով վախեցնում են հայ քաղաքական դաշտին,այդ միջանցքը գոյություն չունի»,-ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով` եթե Ադրբեջանը անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա Հայաստանի ամբողջ տարածքը ադրբեջանցիների համար դառնալու է ազատ ելումուտի տարածք. «Եւ այդ դեպքում, մենք ոչ մի ֆանտաստիկ եկամուտներ չենք ունենալու»:

Անդրադառնալով «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի ձերբակալությանը, քաղաքագետը նշեց, որ այս գործընթացը համապատասխանում է հունիսի 20-ին ընտրությունների արդյունքների տրամաբանությանը:

«Առնվազն լուրի մակարդակով ադրբեջանական կայքերն անդրադարձել են այս իրադարձությանը` գրելով, որ այն մարդը, ով Փաշինյանին սպառնում էր ռազմական հեղաշրջմամբ, ձերբակալվել է: Այսինքն սա բխում է Ադրբեջանի շահերից եւ սա Ադրբեջանի շահերից է բխում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության դեմ բողոքի ակցիաներին զուգահեռ քրեական գործեր հարուցվեցին ռազմական դրության ժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպելու եւ Փաշինյանի ենթադրյալ սպանությունը նախապատրաստելու հատկանիշներով։ Այն ժամանակ ձերբակալվեցին մի քանի տասնյակ ընդդիմադիր եւ հասարակական գործիչներ՝ այդ թվում Աշոտ Մինասյանը: Մինասյանին իշխանության յուրացման, պետական գործչի սպանություն նախապատրաստելու, եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք առաջադրվեց:

Մանրամասները` տեսանյութում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։