Լրահոս

12.07.2011 13:43


Բախվել են ավտոմեքենաները

Հուլիսի 11-ին ժամը 18.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար եւ կան տուժածներ:

Դեռևս  չպարզված համգամանքներում բախվել են «Տոյոտա-4» մակնիշի 63 ՕՕ 899 պետհամարանիշով և   «Վոլվո-440» մակնիշի 61 ԼԼ 613 պետհամարահիշով ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «Վոլվո» ավտոմեքենայի վարորդ 1957թ. ծնված Հրաչ Կիրակոսյանը, ուղևոր` 1991թ. ծնված Անուշ Մունջյանը ստացել են տարբեր աստիճանի մարնական վնասվածքներ և տեղափոխվել Էջմիածին քաղաքի հիվանդանոց, իսկ մյուս ուղևոր` 1957թ. ծնված Եղիսաբեթ Կիրակոսյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդ 1970թ. ծնված Հովհաննես Հակոբյանը (ք.Մեծամոր) տեղափոխվել է Մեծամորի քաղաքային հիվանդանոց:

Բժիշկների կողմից Հ.Կիրակոսյանի, Ա.Մունջյանի և Հ.Հակոբյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ե.Կիրակոսյանի վիճակը` ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը