Դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի մեկնարկն արդեն տրվել է, եւ պետք է հասկանալ, թե դա ինչ սկզբունքով է կատարվելու: Մի տարրական հարց է հետաքրքրում մեզ․ եթե հայ-ադրբեջանական սահման է փոխվելու, այսինքն՝ տարածքային ամբողջականություն է խախտվելու, ի՞նչ ընթացակարգերով, մեխանիզմներով, իրավունքի ո՞ր նորմերով է դա ընթանալու։ Ո՞վ կամ ովքե՞ր են այդ փաստաթղթի տակ դնելու իրենց ստորագրությունը։ Նիկոլ Փաշինյա՞նը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյա՞նը, որը համակարգելու է ողջ գործընթացը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյա՞նը, որն աշխատանքային խմբի անդամ է, եւ այդ փաստաթուղթն ի՞նչ իրավական ուժ է ունենալու։ Այս հարցերն է hraparak-ն ուղղել ՍԴ նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր Վլադիմիր Հովհաննիսյանին։
-Պարոն Հովհաննիսյան, եթե հանկարծ սահմաններ փոխվեն եւ այլն․․․
-Պառլամենտը պետք է վավերացնի, մի թիզ տարածք էլ պետական սահմանից փոխվի, խորհրդարանը պետք է վավերացնի էդ պայմանագիրը։ Դելիմիտացիա-դեմարկացիա սկզբից կատարվում է այդ հանձնաժողովների միջոցով, ստեղծվում է պարիտետային՝ հավասարության հիման վրա հանձնաժողով, որի մեջ պետք է ներգրավվեն իրավաբաններ, աշխարհագրության մասնագետներ, պատմաբաններ, երկար քննարկեն․․․ 5, 10, 20 տարի են տեւում այդ բանակցությունները։ Նույնիսկ եթե վեճ առաջացավ, դիմում են ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Կան նման բազմաթիվ օրինակներ։ Երբ այդ պայմանագրի վերջնական տեքստը պատրաստ է, այն պետք է վավերացնի պառլամենտը։ Առանց պառլամենտի եւ, բնականաբար, Սահմանադրական դատարանի, մի թիզ հող զիջելու իրավունք չունեն։ Իսկ տեքստի դեպքում, ասեմ. վերցրեք Կարսի պայմանագիրը, նայեք՝ սահմաններն ինչպես են անցնում․ «Արփաչայ գետով, էսինչ սարի փեշով, Արաքս գետով» եւ այլն։ Սա գրվում է, նկարագրվում է թղթի վրա՝ սահմանները ոնց են անցնում, հետո կազմվում է պայմանագիրը, պառլամենտն ընդունում է, այսինքն՝ թուղթն իրավական ուժ է ձեռք բերում, նոր դրանից հետո սկսում են անցկացնել տեղանքի վրա։ Պայմանագրի նախագիծը դարձավ արդեն պայմանագիր` վավերացվում է եւ ուժի մեջ է մտնում։ Դրանից հետո նոր իրավունք ունեն մի թիզ ծավալն էս կողմ ու էն կողմ տանեն։
-Իսկ եթե ստորագրություններ դնեն այլ անձինք, օրինակ՝ Սուրեն Պապիկյանն ինչ-որ բանի տակ ստորագրի։
-Ոչ, կարող են ընդամենը ստորագրել հանձնաժողով ստեղծելու եւ այդ աշխատանքը սկսելու մասին։ Ինչ հանձնել, զիջել՝ այդ բոլորը չի կարող տեղի ունենալ առանց վերջնական փաստաթուղթը կազմելու։ Կներեք, հո իրենց հոր սեփականությունը չէ՞, որ էս 100 մետրը կամ էս 100 կիլոմետրը վերցրեք ձեզ։
-Իսկ եթե հիմա ոչ թափանցիկ գործընթացում այդ մետրերը տան․․․
-Քրեական հանցագործություն է։
-Որեւիցե պաշտոնյա, ներառյալ վարչապետը, չի կարող ստորագրել․․․
-Ոչ ոք իրավունք չունի հողը զիջելու թղթի տակ։ Մի քայլ կարող են անել՝ ստեղծել հանձնաժողով։ Ընթացքում արդեն կարող են գնալ զիջումների։ Համարժեք։ Ասենք՝ մի 10 քառակուսի կմ մեր կողմից զիջեն, դրա փոխարեն նրանք մի բան զիջեն։
-Դա է՞լ է իրենց հայեցողությամբ, թե՞ կրկին՝ ԱԺ, ՍԴ։
-Այդ զիջումները կատարվում են համաձայնության հանգելու համար։ Այսինքն՝ տեղի է ունենում սահմանների ճշգրտում, ընթացքում կարող են տեղի ունենալ հավասարարժեք զիջումներ։ Բայց վերջում, միեւնույն է, պառլամենտը պետք է հաստատի։
-Իսկ սկզբում, միջանկյալ փուլում կամ վերջում կողմերը կարո՞ղ են դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան։
-Եթե վեճ է առաջանում, կարող են դիմել միջազգային դատարան։
-Պուտինն ասաց՝ մեր քարտեզներով պետք է լինի։ Ստացվում է, որ ՌԴ նախագահի մոտ կամ իրենց ԳՇ քարտեզներով դա պետք է լինի։
-Դրանով չէ միայն։ Գուցե դա առավել հավաստի լինի։ Գուցե մերոնք կարողացան ճիշտ հակառակն ապացուցող քարտեզներ ներկայացնել։ Դա վեճ է։ Տարածքային վեճ, որի համար պետք է երկար-բարակ բանակցություններից հետո գտնվի լուծում։ Նենց չէ, որ մի բան տանք։
-Պուտինը հայտարարեց, որ էն ժամանակ սահմաններ չեն եղել, այսինքն ստացվում է՝ ոնց Պուտինը որոշի՞։
-Պուտինն ուրիշ բան է ասել։ Նա խելոք մարդ է։ Էն ժամանակ իսկապես մեկ միասնական պետություն էր՝ Սովետմիություն, եւ այդ սահմանները հստակ սահմանազատված չէին։ Իրար զիջում էին, մի գյուղ, մի արոտավայր, անտառի մի կտոր․․․ Այսինքն՝ այնքան էր դա չկարգավորված, որ ինչ-որ տեղ խառնվել էր, եւ էսօր կարող են ասել՝ մեր պապերը 30-40 տարի իրենց անասուններին արածացրել են։ Բայց էդ տարածքը եղել է հայկական տարածք, զիջել են ադրբեջանցիներին։ Կարող է լինել նաեւ հակառակը։ Պետք է փորձել ինչ-որ իրավաբանական ուժ ունեցող հիմքերի վրա ճշգրտել։
-Իրավաբանական ուժ ունեցող հիմքերը որո՞նք են, ՌԴ քարտեզնե՞րը։
-Ռուսաստանի քարտեզները, նախ՝ ՍՍՀՄ քարտեզներն են, ոչ ռուսական։ Մենք էլ կարող ենք մեր քարտեզները բերել, ադրբեջանցիները՝ իրենցը։ Պետք է նստեն եւ լուծում գտնեն։
-Հիմա Սյունիք-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետ դրվեց, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա ադրբեջանական տարածք է` Էյվազլի եւ այլն։ Մինչդեռ նախկինում այդտեղ ոչ մի բնակավայր էլ չի եղել, եղել է կահույքագործական արտադրամաս, որտեղ ադրբեջանցիներ են ապրել` փոքրիկ արտադրամասի մոտ։
-Նիկոլ Փաշինյանի տեղը լինեի, նման բան չէի ասի։ Եթե վեճ է, վեճ է: Եթե վեճ է, ո՞նց ես սկզբից ասում՝ ես ճիշտ չեմ, դու ճիշտ ես կամ հակառակը։ Պետք է քննարկեն, քննեն։
-Իբրեւ թե օբյեկտիվ է, որ սա իրենցն էր, իսկ մյուս հատվածը, որտեղ ներխուժեցին նոյեմբերի 16-ին` մերը։
-Կարաս զիջես, եթե քո հավաբունն է։ Կարաս օբյեկտիվ լինես։ Բայց դու չգիտես էլ՝ քո հավաբո՞ւնն է, թե՞ ոչ։
-Հայրենիքը։
-Ես դա եմ ասում՝ հավաբունը կարող ես զիջել, բայց ո՛չ հայրենիքը։
-Երբ Հրայր Թովմասյանն ասում էր՝ Արցախի սահմանների պաշտպանությունն անցնում է Սահմանադրական դատարանով, այս հեռանկարնե՞րը նկատի ուներ։
- Ես չգիտեմ՝ ինչ է ասել Հրայրը։ Բայց կարող եմ ասել՝ սխալ բաներ են տեղի ունենում։
Հավաբունը կարող ես զիջել, բայց ո՛չ հայրենիքը