Լրահոս

12.07.2011 13:41


Ս. Մինասյանը չի կարծում, որ մոտ ժամանակներս ԼՂ–ն դառնա բանակցային կողմ

Ս. Մինասյանը չի կարծում, որ մոտ ժամանակներս ԼՂ–ն դառնա բանակցային կողմ

«Կովկաս» ինստիտուտի փոխնախագահ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է՝ տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցային կողմ, ասել է, որ դրան կարող է նպաստել միջազգային հիմնական «խաղացողների» փոփոխությունը։

«Եթե մի քանի տարի առաջ որևէ մեկը կարող էր ասել, թե իրավական կամ քաղաքական նախադրյալներ չկան Լեռնային Ղարաբաղի անկախության համար, ապա Կոսովոյից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Հարավային Սուդանից հետո այլևս ոչ ոք դրա մասին չի խոսում»,–նշել է բանախոսը։ Ըստ նրա՝ վերջին տասնամյակի տեղաշարժը դրականորեն է անդրադառնում այդ իրավիճակի վրա, իսկ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը նյարդայնացնում է միջազգային հանրությանը։

Քաղաքագետի համոզմամբ՝ Ղարաբաղի հետ նույն բանակցային սեղանի շուրջ նստելը կնշանակի այն, որ վերջին տասնամյակում դիվանագիտական, տեղեկատվական, քարոզչական ամբողջ աշխատանքը կկորի, այսինքն՝ Ադրբեջանն առնվազն կհաշտվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև միջանցքի ներկայության իրողության հետ։

Սակայն Ս. Մինասյանը չի կարծում, որ մոտ ապագայում նման զարգացումները հնարավոր լինեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը